հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Ուրախություն մշակիր քո կյանքի այգիներում․․․

Հայացքդ կտրի՛ր քո կյանքի խնդիրներից և ուղղի՛ր այն Տեր Հիսուսին։ Նա՛ է իրական ուրախության հեղինակը։

Յուրաքանչյուր առավոտյան հրավիրի՛ր Աստծու Սուրբ Հոգուն․․․

Երբ Սուրբ Հոգին խոսում է, դու կարող ես լսել Նրա խոսքերը քո սրտում։ Նրա խոսքերը թանկարժեք գանձեր են։

Այսօր զգայուն եղի՛ր մյուսների կարիքների հանդեպ

Աստված երբե՛ք պարտքի տակ չի մնում։ Նա առատորեն փոխհատուցելու է քեզ քո ներդրածը՝ լինի դա քո ժամանակը, ջանքը, տաղանդը, ֆինանսը կամ մեկ այլ բարիք։

Քո առաջնահերթությունների ցանկը վստահի՛ր Տեր Հիսուսին

«Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը»

Աստված ուզում է, որ վստահ լինես, որ Նա քեզ հետ է

Ես երբեմն որոշ մարդկանց խորհուրդ եմ տալիս գոնե մեկ օր՝ արթնանալուց մինչև անկողին մտնելը, ապրել այնպես, ասես Տեր Հիսուսը ֆիզիկապես քո կողքին է։ Այդ ողջ օրվա ընթացքում ունենալ Նրա ներկայության հավատքը։

Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է

Տեր Հիսուսն ունի խաղաղության հանդեպ ողջ իշխանությունը։ Նա Խաղաղության Իշխանն է՝ միակն, Ով կարող է ինձ և քեզ իրական խաղաղություն պարգևել:

Աստված քո Հավիտենական Հայրն է

Դու պետք է կատարելապես վստահես քո երկնային Հորը։ Նա տիրում է քո կյանքում և վերահսկում քո կյանքի ամեն իրավիճակ։ 

Տեր Հիսուսն Ամենակարող Աստված է

Նա գիտի, որ դու չես կարող միշտ ուժեղ լինել, և դրա համար էլ Նա Իր զորությամբ քո կողքին է։

Լսի՛ր քո Խորհրդատուին

Տեր Հիսուսը աշխարհ է եկել, որպեսզի դառնա քո կյանքի լավագույն խորհրդատուն։ Նրա անուններից մեկը Սքանչելի Խորհրդական անունն է։