Նրա տառապանքը, մահը և հարությունը

Գլխավոր | Նրա տառապանքը, մահը և հարությունը

Մեծ սպասելիքներ

Մարդիկ շատ մեծ ակնկալիքներ ունեին Հիսուսից։ Այդ ժամանակներում հրեաներն ապրում էին հռոմեացիների տիրապետության տակ։ Իրենց Սուրբ Գրքերում նրանք մարգարեություն ունեին, համաձայն որի Փրկիչը՝ Մեսիան պետք է գար և ազատեր ժողովրդին։ Նրանք հույս ունեին, որ հենց Հիսուսն էր այդ Փրկիչը։ Հիսուսն Ինքն է ասում, որ Ինքը Մեսիան է։ Երբ Նա Երուսաղեմ է գնում Զատկի տոնը նշելու, մարդիկ հավաքվում են, որպեսզի ողջունեն Նրան։ Նրանք խոնարհվում են և մեծարում Նրան։ Սակայն նրանց սպասելիքները չիրականացան։

Artboard-3a

Պատրվակը

Երկրի հրեա առաջնորդները չեն ուզում գործ ունենալ Հիսուսի հետ։ Նրանք չեն հավատում Հիսուսին, և, որն ավելի վատ էր, նրանք տեսնում են, որ Հիսուսի հետևորդները հետզհետե շատանում են, իսկ իրենց իշխանությունն ու ազդեցությունը՝ նվազում։ Հաճախ նրանք դրդում են Հիսուսին երկիմաստ կամ վտանգավոր հարցերի պատասխանել, բայց Հիսուսը դրանք շրջում է իրենց դեմ։ Այդ ժամանակ նրանք կտրուկ քայլ են կատարում․ որոշվում է, որ Հիսուսը պետք է մահանա։ Նրանք կաշառում են Հիսուսի ընկերներից մեկին՝ Հուդային, և նա մատնում է Հիսուսին զինվորներին։ Ավագ հինգշաբթի Հիսուսը Պասեք կամ Զատիկ կոչվող տոնն էր նշում իր ընկերների հետ։ Նրանք միասին են անցկացնում վերջին ընթրիքը։ Հիսուսը խոսում է գալիք բաների մասին, բայց ընկերները կարծես չեն հասկանում ոչինչ։ Այնուհետև գալիս է շրջադարձային պահը՝ Գեթսեմանե կոչվող այգում Հուդան զինվորներին ուղղորդում է և համբուրելով Հիսուսին՝ նրան մատնում։ Հիսուսին ձերբակալում են և տանջում։ 

Մահը

Artboard-9a

Հրեա կրոնական առաջնորդները Պոնտացի Պիղատոսին համոզում են, որ Հիսուսը խախտում է հրեական օրենքները: Հռոմեական օրենքի պատճառով հրեաներն իրենք իրավունք չունեին սպանել Հիսուսին: Ուստի նրանք իրենց հարցը բերում են հռոմեացիների ատյանի առջև։ Պիղատոսը սկզբում դիմադրում է՝ հասկանալով, որ Հիսուսն արդար է, բայց Ավագ ուրբաթ օրը տեղի է տալիս: Հիսուսը դատապարտվում է մահվան և մահանում Գողգոթա Լեռան խաչի վրա: Դժվար էր պատկերացնել, որ կարճ ժամանակ առաջ մարդիկ խոնարհվում էին նույն Հիսուսի առաջ՝ ողջունելով Նրա մուտքը Երուսաղեմ։

 Նրան թաղեցին  Ավագ(սուրբ) շաբաթ օրը և նրա ընկերները սգում էին ՝ լիովին հիասթափված էին։

Հարությունը

Artboard-5

Զատիկի առավոտյան, սակայն, ամեն ինչ փոխվեց: Մարիամ Մագդաղենացին ցանկանում էր այցելել գերեզմանը, բայց սարսափեց երբ այն գտավ դատարկ։

  Որտե՞ղ է Հիսուսի մարմինը: 

Նա նայում է շուրջը և կարծում, որ տեսնում է այգեպանին: Նա պատմում է նրան դատարկ գերեզմանի մասին, բայց հանկարծ ճանաչում է այդ մարդուն: 

Դա Հիսուսն է: 

Նա ողջ է: 

Նա վազում է իր ընկերների մոտ, բայց նրանք սկզբում չեն հավատում նրան: Նրանք բոլորը տեսնում են, որ գերեզմանը դատարկ է: 

Ընկերները միասին են մնում քաղաքում: 

Նրանք պատուհանները փակ են պահում, իսկ դռները ՝ կողպված ՝ վախենալով իշխանություններից: Հետո Հիսուսը հայտնվում է նրանց միջև:

 Նրանք բոլորը տեսնում և լսում են նրան:

Ավելի քան 500 հոգի ասում են, որ տեսել են Հիսուսին ողջ՝ Նրա մահից հետո: Քառասուն օր Հիսուսը շրջում էր և զրուցում մարդկանց հետ հավերժական կյանքի և մեղքերի թողության մասին: Ամենակարևորը՝ նա նրանց հետ խոսում էր մեծ քաջությամբ: Հիսուսը համբարձվում է և վերադառնում Աստծո մոտ: 

Նրա ընկերները հուսահատության մեջ էին։ Հիմա ին՞չ պետք է լիներ։

Տասն օր անց Պենտեկոստեն էր: Հիսուսի հետևորդները լցված են խանդավառությամբ և կրակով: Աստծո Սուրբ Հոգին նրանց ոգեշնչում է ՝ ամբողջ աշխարհին ասելու, որ Հիսուսը կենդանի է: Նրանք տարածվեցին աշխարհով մեկ և ամենուր եկեղեցիներ հիմնեցին: Մինչ օրս այս եկեղեցիները փոխանցում են նույն ուղերձը՝ Հիսուսը հարություն է առել:

Հետաքրքիր է, թե որտեղից ենք մենք դա իմանում: Հիսուսի կյանքը մանրամասն նկարագրված է Աստվածաշնչում: Այստեղ կարելի է գտնել մի ամբողջ ժամանակացույց նրա կյանքի մասին: Որքանո՞վ են վստահելի այս բոլոր պատմությունները, և արդյո՞ք Հիսուսն իսկապես ապրել է մեր աշխարհում: Լավ հարցեր են, եկեք ուսումնասիրենք դրանք: