Եկեղեցու ծնունդը

Գլխավոր | Եկեղեցու ծնունդը

Քրիստոնեական եկեղեցու գոյությունը մեր օրերում և դարերի ընթացքում ինքնին արտասովոր է: Ինչո՞ւ են Հիսուսի հետևորդները շարունակում հավատալ նրան անգամ նրա խաչվելուց հետո:

Ենթադրենք, թե իրականում տեղի է ունեցել Հիսուս Քրիստոս անունով մի մարդու ձերբակալման ու խաչելության պատմություն, որը մոտ 2000 տարի առաջ ապրում էր Մերձավոր Արևելքում։ Կարծում եմ, որ շատ մարդկանց համար սա անկարևոր մի փաստ է: Այն միգուցե մի ողբերգական պատմություն է, ինչպես ճակատագրական սերը Ռոմեոյի և Ջուլիետի միջև: Ինչ-որ մեկի համոզմունքներիի կամ  բուռն սիրո պատմության հետևանքները կարող են անջնջելի տպավորություն թողնել քեզ վրա: Արդյո՞ք Հիսուսի պատմությունը նույնպես կարելի է այս շարքին դասել:

Բայց ենթադրենք, որ հարություն առնելու պատմությունը՝ Հիսուսի հարությունը, իսկապես եղել է: Ինչպե՞ս կարձագանքես այս հանգամանքին: Քանի որ դա բավականին ազդեցիկ պատմություն է, այնպես չէ՞: Ճակատագրական սեր, մենք դա նախկինում շատ ենք տեսել: Մենք տեսել ենք մարդկանց, որոնք իրենց խոշտանգել են մինչև մահ կամ իրենց դարձրել նահատակ՝ ծառայելով որպես կենդանի ռումբ: Նրանք դա անում էին ՝ ելնելով իրենց համոզմունքներից: Այսպիսով, անձնազոհությունը բացառիկ երևույթ է, բայց խաչի վրա Հիսուսի զոհաբերությունը պատմության մեջ եղած միակ այդպիսի դեպքը չէ: 

Իսկ հարությունը․․․ այսպիսի բան, անկեղծ ասած, երբևէ չի եղել։

Հավատալ Հիսուս Քրիստոսի հարությանը

photo-1491396023581-4344e51fec5c

Այժմ շատ կարևոր է հասկանալը, որ Հիսուսի հարությանը հավատալը որոշիչ նշանակություն ունի քրիստոնեական հավատքի գոյության իրավունքի համար։

«Հարության հանդեպ հավատը քրիստոնեական հավատքի կամարի բացարձակ հիմնաքարն է, և երբ այն հանվում է, ամեն ինչ անխուսափելիորեն փլուզվում է»:

Հ․ Փ․ Լիդոն։

Առաջին տարբերակում (եթե միայն անզիջում համոզմունքը կամ սերն էր, որ Հիսուսին մղեց մահվան) քրիստոնեական հավատը վերածվում է մի համոզմունքի, որը հնչում է այսպես. դուք տեսել եք, թե ինչ արեց Հիսուսը: Ամեն ինչ արեք նրա պես  և հետևեք նրա օրինակին: Բայց քրիստոնյաներից ոչ մեկն այսպիսի համոզմունքը չուներ: Նրանց համոզմունքն այլ էր. Նա մահացավ և հարություն առավ:

Ինչո՞ւ Աստված եկավ որպես մարդ

Սուրբ Ծննդյան պատմության ավելի խորը իմաստն այն է, որ Աստված մարդ դարձավ: Մարդկային կերպարանքով գալը եկեղեցու կողմից կոչվում է «մարմնացում»: 

Բայց ո՞րն է այս ամենի իմաստը և ինչո՞ւ է այս գաղափարը կարևոր:

Առաջնորդի մահը

Դուք կարող եք հավատալ կենդանի Հիսուսին: Ոչ թե այն պատճառով, որ դա հուզիչ պատմություն է, այլ պարզապես այն պատճառով, որ առաջին դարի քրիստոնյաները դա արեցին, և նրանք չկասկածեցին, որ Հիսուսը կենդանի է: Նա հարություն էր առել, նա ողջ է, և մահը չի հաղթել նրան:

Առանց հարության եկեղեցու ծնունդն ու գոյությունը անհնար կլիներ: Աստվածաշնչյան ժամանակներում շատ ապստամբություններ և ապստամբ խմբեր կային, բայց շարժումը միշտ կանգ էր առնում առաջնորդի մահվան պատճառով: Այդպիսին չէր, սակայն, այն շարժումը, որը Տեր Հիսուսը սկսեց։

 Նրանք նույնիսկ այլ առաջնորդ չգտան: Նրանց առաջնորդը Հիսուսն էր և այդպես էլ շարունակվեց: Նա էր Տերը, Նա էր հավատի աղբյուրը:

Ամբողջ աշխարհը

Դարերի ընթացքում քրիստոնեական հավատքը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ: Շատ շուտով առաքյալները մեկնեցին Աֆրիկա, Ասիա և Եվրոպա: 

Եվ այժմ եկեղեցին կարելի է գտնել ամենուր: Հիսուսի հետևորդները միշտ չէ, որ նման են միմյանց: Բայց կա մի բան, որ նրանց կապում է իրար՝ համոզմունքը, որ Հիսուսը Տերն է:

Տարատեսակ և տարբեր

Ըստ քրիստոնեական դավանանքի՝ մենք ունենք մեկ եկեղեցի։ Այդ եկեղեցուն պատկանելը չի որոշվում միևնույն եկեղեցական մշակույթով, միևնույն հնչողությամբ, միևնույն հագուկապով, միևնույն երգերով կամ նույնիսկ միևնույն լեզվով հաղորդակցվելով։ Տեր Հիսուսի՝ աշխարհի փրկչի, հույսի աղբյուրի նկատմամբ հավատն է, որ մեզ դարձնում է մեկ եկեղեցու անդամներ։