հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Աստված ուզում է, որ վստահ լինես, որ Նա քեզ հետ է

Ես երբեմն որոշ մարդկանց խորհուրդ եմ տալիս գոնե մեկ օր՝ արթնանալուց մինչև անկողին մտնելը, ապրել այնպես, ասես Տեր Հիսուսը ֆիզիկապես քո կողքին է։ Այդ ողջ օրվա ընթացքում ունենալ Նրա ներկայության հավատքը։

Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է

Տեր Հիսուսն ունի խաղաղության հանդեպ ողջ իշխանությունը։ Նա Խաղաղության Իշխանն է՝ միակն, Ով կարող է ինձ և քեզ իրական խաղաղություն պարգևել:

Աստված քո Հավիտենական Հայրն է

Դու պետք է կատարելապես վստահես քո երկնային Հորը։ Նա տիրում է քո կյանքում և վերահսկում քո կյանքի ամեն իրավիճակ։ 

Տեր Հիսուսն Ամենակարող Աստված է

Նա գիտի, որ դու չես կարող միշտ ուժեղ լինել, և դրա համար էլ Նա Իր զորությամբ քո կողքին է։

Լսի՛ր քո Խորհրդատուին

Տեր Հիսուսը աշխարհ է եկել, որպեսզի դառնա քո կյանքի լավագույն խորհրդատուն։ Նրա անուններից մեկը Սքանչելի Խորհրդական անունն է։ 

Հոգսեր և անհանգստություննե՞ր ունես

Տիրոջ մեջ է այն խաղաղությունը, որ միշտ փնտրել ես քո կյանքում։ Նա քո կյանքը կդարձնի լիարժեք ու ցնծությունով առատ կյանք

Վայելի՛ր այն կյանքը, որն Աստված է քեզ առաջարկում

Վայելի՛ր քո կյանքի ամեն պահը… Ապրի՛ր օրդ՝ վայելելով Տեր Աստծու պարգևած ուրախությունն ու Նրա քաղցր ներկայությունը։ Հիացի՛ր կյանքով և Տեր Աստծո ստեղծագործության ամեն մի հրաշքով։

Դու ամեն բան կարող ես, եթե քեզ զորացնողը Տեր Հիսուսն է

Մարդու ամենամեծ սխալն այն է, որ նա փորձում է իր կյանքի մարտահրավերները հաղթահարել ինքնուրույն՝ առանց Տեր Աստծու օգնության։

Դու դուրս կգա՛ս քո կյանքի մշուշոտ այս ընթացքից

Ամուր բռնի՛ր Նրա ձեռքից։ Նա քեզ երբեք չի լքի։ Նա քո երկնային Հայրն է, Ով քեզ այնքա՜ն շատ է սիրում, որ Գողգոթայի խաչի վրա Իր Միածին Որդուն է զոհել հանուն քեզ, որպեսզի հավատաս Նրան և հավիտենական կյանք ունենաս։