հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Հոգսեր և անհանգստություննե՞ր ունես

Տիրոջ մեջ է այն խաղաղությունը, որ միշտ փնտրել ես քո կյանքում։ Նա քո կյանքը կդարձնի լիարժեք ու ցնծությունով առատ կյանք

Վայելի՛ր այն կյանքը, որն Աստված է քեզ առաջարկում

Վայելի՛ր քո կյանքի ամեն պահը… Ապրի՛ր օրդ՝ վայելելով Տեր Աստծու պարգևած ուրախությունն ու Նրա քաղցր ներկայությունը։ Հիացի՛ր կյանքով և Տեր Աստծո ստեղծագործության ամեն մի հրաշքով։

Դու ամեն բան կարող ես, եթե քեզ զորացնողը Տեր Հիսուսն է

Մարդու ամենամեծ սխալն այն է, որ նա փորձում է իր կյանքի մարտահրավերները հաղթահարել ինքնուրույն՝ առանց Տեր Աստծու օգնության։

Դու դուրս կգա՛ս քո կյանքի մշուշոտ այս ընթացքից

Ամուր բռնի՛ր Նրա ձեռքից։ Նա քեզ երբեք չի լքի։ Նա քո երկնային Հայրն է, Ով քեզ այնքա՜ն շատ է սիրում, որ Գողգոթայի խաչի վրա Իր Միածին Որդուն է զոհել հանուն քեզ, որպեսզի հավատաս Նրան և հավիտենական կյանք ունենաս։ 

Ի՞նչ արձագանք ունես Աստծո Խոսքի խոստումներին

Տեր Աստծուն ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել Իր խոստումը քո կյանքում իրականացնելու ճանապարհին։

Քո կյանքում թարմության և նորոգման ժամանակներ են գալիս…

Աստծու Սուրբ Հոգին փափագում է լցվել քո կյանքի մեջ, թարմություն ու պտղաբերություն բերել քո կյանք և քո միջոցով տարածվել քո շրջապատի մարդկանց կյանքերի մեջ ու նույն բժշկարար փոխակերպումը նրանց կյանքում իրագործել։ Որքա՜ն հրաշալի է Սուրբ Հոգու հետ մտերմությունը։

Քո ամենածանր իրավիճակն էլ ժամանակավոր է

Վստահ եղի՛ր. Քո դժվարին իրավիճակը ժամանակավոր է, եթե դու քեզ նվիրել ես Աստծու կամքը ճանաչելուն և այդ կամքին հնազանդ կյանք ապրելուն։ Աստված արդե՛ն իսկ ելք է պատրաստել քեզ համար:

Քո կյանքի անապատը կծաղկի…

Նա քեզ միայնակ չի թողնի քո կյանքի անապատի մեջ և կխոսի քո սրտին։ Եվ նաև աղոթում եմ քեզ համար, որ Տեր Աստծու Սուրբ Հոգու հետ մտերմության արդյունքում քո կյանքում սկսի Տիրոջ օրհնաբեր անձրևների ժամանակաշրջանը և քո կյանքի անապատը վերածվի կանաչ ու ծաղկող մի գեղեցիկ ու պտղաբեր այգու։ 

Աստված քեզ համար բարի պարգևներ ունի

Դու օրհնված ես՝ օրհնություն լինելու համար: