Հիսուսի ծնունդը

Գլխավոր | Հիսուսի ծնունդը

Հիսուսը ծնվել է ավելի քան 2000 տարի առաջ՝ Իսրայելի Բեթղեհեմում։Նրա հայրը՝ Հովսեփը, հյուսն էր, իսկ մայրը՝ Մարիամը, Նազարեթից մի երիտասարդ աղջիկ էր։ Նախքան նրանց ամուսնությունը Մարիամը ուղերձ է ստանում Աստծո հրեշտակից, որ հղիանալու է և որդի է ունենալու։ Նրա երեխան պետք է կոչվի Աստծո Որդի և նրա անունը պետք է Հիսուս լինի։ Երեխայի հայրը ոչ թե Հովսեփն է լինելու, այլ հենց Ինքը՝ Աստված։

 Հիսուսի ծնունդը ամեն տարի մեծ շուքով նշվում է Սուրբ Ծննդյան տոնին։ Հիսուսը մեծանում էր՝ մշտապես հետաքրքրված հոգևոր հարցերով։ Երբ նա 12 տարեկան էր, Հովսեփն ու Մարիամը, նրան կորցնելով, նույնիսկ մի քանի օր նրան էին փնտրում և վերջապես գտան տաճարում՝ հոգևորականների հետ խորիմաստ զրույցների վարելիս։

Կյանքը

 

Մենք այլևս տեղեկություն չունենք Հիսուսի մասին մինչև Նրա 30 տարեկան դառնալը։ Նա իր շուրջն է հավաքում մի խումբ ընկերների, որոնք նաև կոչվումյ են հետևորդներ, աշակերտներ կամ առաքյալներ։ Հիսուսը շատ է խոսում նրանց հետ արդարության, խոնարհության, հավասարության և ներման մասին։ Նրանք միասին ճամփորդում են Իսրայելում։ Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում՝ բժշկելով հիվանդների, հարություն տալով մահացած մարդկանց։ Նրա համբավն ավելի ու ավելի է տարածվում։ Ամենուրեք մարդկանց բազմություն է հավաքվում Նրա շուրջը։ Բոլորն ուզում են տեսնել Նրան, խոսել Նրա հետ, դիպչել Նրան։ Երբեմն Նա նույնիսկ հեռանում է բազմությունից և առանձնանում լռության ու աղոթքի մեջ։