December-17

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսն Ամենակարող Աստված է

Տեր Հիսուսն Ամենակարող Աստված է

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք Եսայիա մարգարեի գրքում հանդիպող Տեր Հիսուսի անուններին նվիրված շարքը։ 

«Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց,…և կկոչվի, Հզոր Աստված․․․» (Եսայիա 9․6

Աստված գիտի մեր հնարավորությունների սահմանն ու մեր տկարությունները։ Տերը գիտի, որ մենք կարիք ունենք, որ Նա մեզ պաշտպանի չարից և օգնի մեզ մեր կյանքի դժվարին պահերին։ Նա գիտի, որ դու չես կարող միշտ ուժեղ լինել, և դրա համար էլ Նա Իր զորությամբ քո կողքին է։ Տեր Հիսուսը Հզոր Աստված է, Ով սիրում է քեզ, Ով Իր կյանքն է զոհել քո փրկության համար և քո կողքին է, որպեսզի Իր ամենակարողությամբ ու զորությամբ օգնի քեզ և ուժ տա, երբ դու ուժասպառ ես և օգնության կարիք ես զգում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո կյանքի ո՞ր բնագավառներում ես զգում Հզոր Աստված Տեր Հիսուս Քրիստոսի օգնության կարիքը։

  • Արդյոք ֆիզիկապես հոգնած, տկարացած ու թուլացա՞ծ ես: Եսայիա 40․29 խոսքում կարդում ենք «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը»։
  • Գուցե զգացմունքային առումով քեզ կոտրված ու սպառվա՞ծ ես զգում։ Այս իմաստով քաջալերվելու և զորանալու կարի՞ք ունես։ Հզոր Աստված Տեր Հիսուս Քրիստոսը քեզ հետևյալ հրավերքն է անում․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11․28
  • Վախեր ու տագնապնե՞ր ունես։ Անհանգստանում ես առողջությանդ և ապագայիդ համար կամ երեխաներիդ հետ կապված չար մտքե՞ր ես ունենում։ Ամենակարող Աստված ասում է. «Անշուշտ քեզ պիտի ազատեմ բարի նպատակի համար և անշուշտ քո թշնամուն աղաչել պիտի տամ քեզ չարիքի ժամանակ և նեղության ժամանակ» (Երեմիա 15․11)։   

Տեր Հիսուսը Հզոր և Ամենակարող Աստված է։ Նա սիրում է քեզ։ Եվ եթե դու էլ Նրան ես սիրում ու որոշում ես կայացրել ապրելու այս կյանքը որպես Նրա հավատարիմ ու նվիրյալ աշակերտ, ապա վստահ եղի՛ր, որ Նա մշտապես քո կողքին է, որպեսզի զորացնի քեզ, երբ ուժերդ չեն բավարարում, և վերցնի քո ուսերից ամեն բեռ ու ծանրություն, որոնք խանգարում են քեզ ապրելու ազատության և սրբության կյանքով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: