December-19

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է

Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է

Սիրելի՛ բարեկամ, Եսայիա մարգարեության գրքում Տեր Հիսուսն անվանվում է նաև «Խաղաղության Իշխան» (տե՛ս Եսայիա 9․6 խոսքը)։ 

«Իշխան» բառը կրում է «իշխանության տեր» լինելու իմաստը։ Տեր Հիսուսն ունի խաղաղության հանդեպ ողջ իշխանությունը։ Նա Խաղաղության Իշխանն է՝ միակն, Ով կարող է ինձ և քեզ իրական խաղաղություն պարգևել:

Միայն Նրա մեջ դու կարող ես գտնել իրական խաղաղություն…

  • Առաջինն ու ամենակարևորը Տեր Աստծու հետ խաղաղությունն է։ Աստծու Որդին Խաղաղության Իշխանն է, Ով Գողգոթայի խաչի Իր զոհով յուրաքանչյուր Իրեն հավատացողի հնարավորություն է տվել Տեր Աստծու հետ իրական հաշտություն և խաղաղություն գտնելու։ 
  • Տեր Աստծու հետ այս հաշտ վիճակից և խաղաղությունից է բխում նաև քո ներքին խաղաղությունը, որը քո սրտում է տիրում։ Սա մի ներքին խաղաղություն է, որը դու որևէ այլ կերպ և որևէ այլ տեղում չես կարող գտնել։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսն Իր հավատարիմ աշակերտներին հետևյալ խոստումն է տվել. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27

Ընդունի՛ր այսօր Տեր Հիսուսի առաջարկած հաշտությունն Աստծու հետ։ Այս հաշտությունը գալիս է մարդու կյանքում, երբ նա հավատում է Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին, համաձայնվում Աստծու Խոսքի սկզբունքների հետ և նվիրվում Տեր Աստծու կամքը կատարելուն։ Այս կարևորագույն որոշումը կայացրած մարդու սրտում գալիս է հե՛նց այն խաղաղությունը, որը Տերը խոստացավ Իր հավատարիմ աշակերտներին։

Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է։ Նրան է տրված քո կյանքի խաղաղության վրա ո՛ղջ իշխանությունը։ Ընդունի՛ր Նրա առաջարկած այս մեծագույն պարգևը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: