Ժամանակացույց

Գլխավոր | Ժամանակացույց

Միլիարդավոր մարդիկ Հիսուսի անվան հետ են կապում իրենց կյանքերը։ Բազմաթիվ մարդիկ ընտրում են իրենց կենսակերպը՝ Նրան հետևելով։ Շատերի համար Հիսուսը ազատության խորհրդանիշ է, իրենց ով լինելը պահպանելու ազատության խորհրդանիշը։ Նրա շնորհիվ մարդիկ ուժ և քաջություն են գտնում, որպեսզի հրաժարվեն այն բաներից, որոնք չարիք են իրենց համար։

Հիսուսի միջոցով մենք գիտենք, որ ներված ենք։ Հիսուսն է, որ մարդկանց մոտեցնում է Աստծուն։ Քրիստոնյաները հաճախ են խոսում Աստծո և Հիսուսի հետ իրենց հարաբերություններից։ Որոշ քրիստոնյաներ ծնվել են քրիստոնյա ընտանիքներում և հավատքը ստացել դաստաիարակության հետ, բայց շատերն ինքնուրույն են գտել հավատքի ճանապարհը։ Նրանք իրենց համար բացահայտել են Հիսուսին և քրիստոնյա դառնալու որոշում կայացրել։