Միացի՛ր մեր աղոթքի թիմին

Հենց այս պահին շատ մարդիկ համացանցում որոշում են կայացնում ճանաչել Հիսուս Քրիստոսին։ 

Hisus.am-ում մենք ուզում ենք մարդկանց համար հասանելի դարձնել Ավետարանը, տալ Աստծուն ճանաչելու, Տեր Հիսուսին հավատալու իրենց որոշման մեջ հաստատվելու և այլ մարդկանց հետ իրենց հավատքը բաժնեկցելու հնարավորություն։ Մենք ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի օգնենք մարդկանց այս գործընթացում։ Բայց նաև հստակ հասկանում ենք, որ իրականում Աստված է, որ գործում է մարդկանց կյանքերում։ Եվ գիտենք, որ այս բեկումնային որոշումները Աստծո թշնամին կփորձի հարձակումներով կասեցնել։ Աղոթե՛ք այս մարդկանց համար։ Աղոթե՛ք, որ Աստված նրանց առաջնորդի Իր հետ նրանց հետագա հարաբերություններում։ 

ԱՂՈԹԻ՛Ր

Աղոթքն իսկապես շատ զորավոր է։ Ուստի մենք ուզում ենք ստեղծել անդադար աղոթքի շղթա բոլոր այն մարդկանց համար, որոնք հավատքի քայլեր են կատարում Hisus.am կայքում։ Լիահույս ենք, որ Դուք ևս կդառնաք Hisus.am-ի աղոթքի գործընկերը՝ հոժարությամբ և պարբերաբար աղոթելով մեզ հետ։ Կարող եք աղոթել հետևյալ թեմաների շուրջ․

  •   Մարդկանց համար (իրական մարդկանց անուններ կուղարկվեն Ձեզ անանուն կերպով), որոնք Հիսուսին հետևելու հավատքի քայլեր են կատարում և որոշել են դառնալ Հիսուսի հետևորդը։
  • Hisus.am-ի հետ համագործակցող ծառայությունների համար։
  • Jesus.net շարժման համար։ 

Եթե որոշեք աղոթել մեզ հետ, ապա մենք կանոնավոր կերպով Ձեզ կուղարկենք նոր տեղեկություններ և խրախուսական ուղերձներ։ 

Միասին մենք աղոթում ենք

Միացե՛ք մեր աղոթքի թիմին։

Դուք ամեն շաբաթ նամակ կստանաք, որում Ձեզ կառաջարկենք աղոթել մի քանի մարդկանց համար, ովքեր մեզ աղոթքի խնդրանքներ են ուղարկել։ Հենց այս պահին հարյուրավոր մարդիկ աղոթում են իրենց կարիքներով մեզ հետ կիսված մարդկանց համար։ Կմիանա՞ք մեր թիմին։

Please enter your name.
Please enter a message.