December-14

Գլխավոր | Հրաշքներ | Վայելի՛ր այն կյանքը, որն Աստված է քեզ առաջարկում

Վայելի՛ր այն կյանքը, որն Աստված է քեզ առաջարկում

Սիրելի՛ բարեկամ, այնքա՜ն գեղեցիկ է տեսնել մանկան աչքերի փայլը։ Օրինակ, երբ երեխան առաջին անգամ ծով է տեսնում կամ զվարճանքի մի վայր գնում, ուտում որևէ համով թխվածքաբլիթ կամ որևէ բան է կարողանում ինքնուրույն անել, ինչպես օրինակ հեծանիվ վարելը․․․ 

Երբ իմ երեխաները փոքր էին, ես հաճախ էի նրանց աչքերում տեսնում այդ փայլը։ Ամեն մի փոքրիկ բանի վրա նրանց զարմանալու և անկեղծորեն ուրախանալու կարողությունը ինձ միշտ ցնցել է, ինչպես նաև զարմացրել է այն, թե ո՞ւր է կորում այդ փայլը, երբ երեխաները մեծանում են ու դառնում պատանիներ կամ երիտասարդներ։ 

Իրականում, ժամանակի ընթացքում մեզ համար սովորական են դառնում կյանքի այնպիսի փոքրիկ հրաշքներն, ինչպիսիք են առավոտյան թռչունների գեղեցիկ ձայները, մայրամուտի աննկարագրելիորեն գեղեցիկ գույները, թարմ օդը, որ շնչում ենք, մանկան ծիծաղը, մի բաժակ տաք սուրճի հրաշալի բույրը և այլն։

Շատ հաճախ մենք տարվում ենք առօրյա հոգսերով ու զանազան մտքերով և ժամանակ չենք գտնում Աստծու պարգևած այս հրաշալի կյանքը վայելելու համար։ Երբ շատ զբաղված ենք լինում, մենք անգամ ասում ենք, որ շնչելու ժամանակ չունենք։ Եվ իրականում, մենք ժամանակ չենք ունենում, ոչ թե շնչելու, այլ շնչելը վայելելու։ Մենք կորցնում ենք մեր աչքերի փայլը և այլևս չենք ուրախանում հասարակ թվացող հրաշքներով։ 

Սակայն Աստված ամեն բան բարի է ստեղծել և ստեղծել է, որ դու կարողանաս վայելել կյանքն ու չկորցնես հիացմունքի փայլը քո աչքերում։ Արևածագից մինչև ցուրտ գիշերվա խարույկի ջերմացնող տաքությունը, լեռների սառնաշունչ քամուց մինչև փշատերև անտառների յուրահատուկ բույրը… այս ամենը ստեղծվել է քո վայելքի համար։ Արդյոք նկատո՞ւմ ես նման հասարակ թվացող հրաշքները քո կյանքում։ 

Տեր Հիսուսը մեզ սովորեցնում էր, որ մենք որոշակի հարցերում պետք է նմանվենք երեխաներին․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթեոս 18.3):

Ի՞նչ ես կարծում՝ չարժե արդյոք այսօրվանից որոշել գնահատել այն ամենն, ինչ ունենք, նկատել Տեր Աստծու կողմից մեզ շնորհված հրաշքները՝ լինեն դրանք մեր ընտանիքում, բնության մեջ կամ այլուր։ Աստված ամեն բան բարի է ստեղծել, և մենք պետք է սովորենք հիանալ մեր շրջապատի անհավանականորեն գեղեցիկ ստեղծագործություններով։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ քեզ համար, որ հայացքդ կտրես քո խնդիրներից ու ոչ թե նկատես քո կյանքի պակասությունները՝ այն ամենը, որ չունես կամ ինչը ցավեցնում է քեզ, այլ տեսնես այն ամենն, ինչ ունես և պարգև ու շնորհ է քեզ մեր բարի ու ողորմած Տեր Աստծուց։ 

Վայելի՛ր քո կյանքի ամեն պահը… Ապրի՛ր օրդ՝ վայելելով Տեր Աստծու պարգևած ուրախությունն ու Նրա քաղցր ներկայությունը։ Հիացի՛ր կյանքով և Տեր Աստծո ստեղծագործության ամեն մի հրաշքով։ Թո՛ղ, որ ոչինչ քեզ չստիպի, որ երբևէ դադարես հիանալուց․․․ Թո՛ղ քո աչքերի փայլը երբե՛ք չխամրի։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: