հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

💓 Իսկ ինչպե՞ս է քո սերը դրսևորվում․․․

Մարդիկ Աստծու սիրո կարիքն ունեն։ Դարձի՛ր Նրա սերը բխող աղբյուրներից մեկը։ Քո շրջապատի մարդիկ քո կարիքն ունեն․․․

Ի՞նչ ժառանգություն ես թողնելու քեզնից հետո․․․

Շարունակիր ապրել ուղիղ ու ազնիվ կերպով, ձգտի՛ր արդարության կյանքի և մնա՛ Տեր Աստծուն հավատարիմ՝ անկախ այն գնից, որը կպահանջվի վճարել նման կյանք ապրելու համար։

Որքան կարող ես բարիք արա մյուսներին․․․

Մի՛ կորցրու ոգևորությունդ՝ քո շրջապատի մարդկանց համար Աստծուն փառավորելու միջոց դառնալու հարցում։

🌟Խոսի՛ր․․․ և այլևս մի՛ թաքցրու

Վկայի՛ր, որ Տերը ազատել է քեզ վախերից ու անհանգստություններից։ Վկայի՛ր, որ անգամ երբ ոչինչ չէր փոխվում քո կյանքում, Նրա շնորհքը քեզ ուժ էր տալիս դիմակայելու, մաքառելու և առաջ ընթանալու համար։

Մի քիչ մեղրը շատ օգտակար կլինի․․․

Բաց մի՛ թող քո խոսքերով շրջապատիդ մարդկանց համար օրհնություն դառնալու այս հնարավորությունը։ Տարածի՛ր քո շուրջ մեղրի պես քաղցր ու անուշահամ խոսքեր:

Ո՞ւմ ես պատրաստվում օրհնել այսօր

Ուշադիր և փնտրելով զննի՛ր մարդկանց։ Եվ դու, անշուշտ, կհանդիպես մեկին, ում կարող ես օգնել, խրախուսել, մխիթարել կամ մեղքի ճահճից ազատվելու ճանապարհը ցույց տալ։

Ինչպե՞ս ես տեսնում մյուսներին․․․

Հաճախ այն, ինչը մենք քննադատում ենք մյուսների մեջ, հե՛նց մեր սեփական կյանքի թերությունների ու բնավորության արտացոլումն է:

Մի՛ ճնշվիր գործածդ սխալների պատճառով․․․

Այսօր ուզում եմ քաջալերել ու խրախուսել քեզ, որ հաստատ համոզմունք ունենաս, որ Աստված սիրում է քեզ, որ Աստված չի կարող հաշտվել քո կյանքում առկա մեղքի հետ և որ Նա ամեն բան հոգացել է, որպեսզի դու տվյալ մեղքը քո կյանքից հեռացնելու զորություն ունենաս

Մի՛ վախեցիր անկեղծանալուց․․․

Աստծու հետ մեր անկեղծությունը բացում է մեր սիրտը և պատրաստում մեզ մեր Տիրոջ հետ իրական հանդիպման և Նրա օգնությունն ու խրատը մեր կյանքում ընդունելու համար: