հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Աստված միշտ քո կողքին է և քեզ շատ մոտ․․․

Տերը շատ լավ գիտի քեզ մոտենալու բոլոր ճանապարհները․․․

Իսկ եթե ձախողումներդ, իրականում, դասեր են եղե՞լ․․․

Մի՛ կենտրոնացիր քո սխալների վրա, այլ տե՛ս, թե ուր է Աստված ուզում քեզ հասցնել և ինչպիսին է ուզում քեզ դարձնել։

Կիսով չափ լի՞, թե՞ կիսով չափ դատարկ

Մոտեցի՛ր Տեր Հիսուսին, ոգեշնչվի՛ր Նրա Հոգով և սովորի՛ր հանգիստ առնել, վերականգնվել ու լիցքավորվել։

 «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»

Աստված Իրեն որպես Մարդու Որդի ներկայացրեց, որպեսզի Որդուն հավատացողներն ու Նրա Խոսքին հնազանդվողները Աստծու որդիներ դառնան։ Անմահ Աստված մահկանացու մարմին հագավ, որպեսզի մեզ ազատի մեր մահկանացու բնույթից և առաջնորդի դեպի անմահության հավիտենությունը։

«․․․եթե աղն իր աղիությունը կորցնի, ինչպե՞ս այն կվերագտնեք»

Տեր Հիսուսի կամքը քո կյանքի համար այն է, որ դու ո՛չ միայն լիանաս կյանքի համ ու հոտով և վայելես այն, այլև՝  որ քո առատ կյանքը աղի ազդեցություն թողնի քո շրջապատի մարդկանց կյանքերի վրա։ 

«Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»

Տեր Հիսուսի արձագանքը նրա հավատքին հետևյալն էր․ «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։

«Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ»

Դու կարող ես ամբողջական վերականգնում վերապրել Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ քո ունեցած կենդանի հավատքի շնորհիվ։

«Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք․․․»

Անապատից հետո քեզ սպասվում է Նրա խոստացած կաթ ու մեղր բխող երկիրը, եթե միայն մնաս հավատքի մեջ և ապրես Աստծու կամքին հնազանդ կյանքով։

«Հավատո՞ւմ ես, որ կարող եմ բժշկել քո աչքերը»

Քո հավատքը հպվում է Նրան այնպես, որ Նա էլ Իր հերթին քո կյանքին է հպվելու Իր բժշկարար ու ազատագրող ձեռքով․․․