հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։


Ո՞ւմ վրա ես դրել քո հույսը

Աստված անաչառ Աստված է։ Յուրաքանչյուր մարդու ցավը Նա խորապես զգում է Իր Հոգու մեջ։ Նա հոգ է տանում յուրաքանչյուրի մասին անհատապես։

Աստված երբե՛ք քեզ չի մոռանա․․․

Ահա Ես Իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն Իմ դիմացն են միշտ

Սիրել նշանակում է գործել 💖

Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին, ուսուցանած սկզբունքներին և սիրո գործին։ Գտի՛ր ճշմարիտ և Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվող եկեղեցի։

Դու Աստծու սիրո կենտրոնում ես

Աստված ճանաչում է քեզ, տեղյակ է քո կյանքից և սիրում է քեզ անձնապես և մտերմորեն։ 

Աստված + դու = անսասան սեր 💞

Աստծու սերը կարող է լինել հե՛նց այն խարիսխը, որը քեզ ամրություն կհաղորդի և կօգնի քեզ քո կյանքի փոթորիկներին դիմակայելու ու չխորտակվելու հարցում:

Ինչպե՞ս ես վերաբերվում ցույցերին ու տարբեր ակցիաներին

Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո՝ մեր հանդեպ ունեցած սիրո մարմնավորումն է

Քո կյանքը պատահականության արդյունք չէ

Ապրի՛ր այս կյանքը որպես Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ, և քո շրջապատում շատ շատերը երախտապարտ են լինելու, որ Աստված արարել է քեզ ու լույս աշխարհ է բերել քեզ նման մարդու․․․

Ինչպիսի՞ն ես դու քո աչքերում

Թո՛ւյլ տուր, որ Աստված մաքրի քեզ քո կյանքի բոլոր մեղքերից և հղկի քեզ՝ տաշելով բնավորության վատ գծերն ու հեռացնելով քո վատ սովորությունները։

Ուզո՞ւմ ես դառնալ խաղաղության դեսպան

Ապրի՛ր այնպիսի կյանքով, որը կարտացոլի Տեր Հիսուսի սկզբունքներն ու մոտեցումները։ Դարձի՛ր մարդկանց ծառայող և նրանց բեռները թեթևացնող մեկը։