հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Իսկ գիտե՞ս, թե որտեղ էր Տերը երեկ երեկոյան

Աստծուն իրապես ընդունող և Նրա Խոսքին հավատացող մարդկանց առանձնահատկություններից մեկը աստվածավախության առկայությունն է։ Տերն էլ Իր հերթին հատուկ վերաբերմունք ունի աստվածավախ մարդկանց հանդեպ։ 

Աստված Իր հանգիստն է քեզ շնորհում

Թո՛ւյլ տուր, որ Նա ուսուցանի քեզ (Նա է կատարյալ Ուսուցիչը)։ Թո՛ւյլ տուր, որ Նա փոխանցի ու սովորեցնի քեզ Աստծո կամքին հնազանդվելու քաղցրության և օրհնությունների մասին (Նա Աստծո կամքը ամեն ինչից վեր դասելու կատարյալ օրինակն է), և քո կյանքը կլցվի աստվածային խաղաղությամբ և անըմբռնելի մի հանգստով։

Քրիստոսի հաղթանակը քե՛զ համար է

Հավատարմորեն անցի՛ր դժվարությունների ու փորձությունների քո ընթացքը և կտեսնե՛ս, թե ինչպես ես մուտք գործում Քրիստոսի ամբողջական և լիակատար հաղթանակի մեջ։

Երբ մեղավորության զգացումը խանգարում է քո աղոթքին․․․

Քո գործած մեղքերը չեն որոշում քո ինքնությունը։ Մոտեցի՛ր Նրան խոնարհությամբ և ստացի՛ր Նրա սիրառատ ողորմությունն ու շնորհը: Գտի՛ր ճշմարիտ եկեղեցի։ Դարձի՛ր Քրիստոսի նվիրյալ և հավատարիմ աշակերտը։ Աճի՛ր հոգևորապես։

Ուզու՞մ ես ամեն ինչ մաքուր էջից սկսել․․․

Այսօր Աստված կարող է քեզ նոր սկիզբ պարգևել։ Խնդրի՛ր Նրան, որ քեզ ամեն բան նորից սկսելու հնարավորություն ընձեռի և օգնի քեզ անցյալում թողնել քո կյանքի ցավոտ ու խավար ճանապարհները։

Շարունակի՛ր առաջ ընթանալ․ Տերը զորացնում է քեզ

Աստված ուզում է, որ քո միջոցով շատերն իրենց բժշկությունն ընդունեն Տիրոջից, որ քո միջոցով Աստծուն փնտրող սրտերը գտնեն իրենց կյանքի Փրկչին ու Արքային, որ քո միջոցով բազմաթիվ փշրված կյանքեր վերականգնվեն ու կոտրված սրտեր բժշկվեն։

Կառուցի՛ր կյանքդ ամուր Ժայռի վրա

Վստահի՛ր Աստծուն քո հոգևոր կյանքի ընթացքի և մեղքի դեմ մղվող պատերազմի մեջ։

Տեր Հիսուսը քո կողքին է, և Նա զորացնում է քեզ

Եվ եթե գտնես բաներ, որ հաստատ գիտես, որ Աստծո կամքին դեմ են և տրտմեցնում են Աստծո Սուրբ Հոգուն, ապա խոստովանի՛ր մեղքերդ ու  ապաշխարի՛ր։  

Աստված փնտրում է քեզ

Տեր Հիսուսն ուզում է փոխել քո կյանքը, հպվել քո հոգուն և դարձնել քեզ ուժեղ, զորավոր, Իր հետ հավատարմության կապերով կապված և Իր ճշմարտության վրա խարսխված: