August-11

Գլխավոր | Հրաշքներ | Ուզու՞մ ես ամեն ինչ մաքուր էջից սկսել․․․

Ուզու՞մ ես ամեն ինչ մաքուր էջից սկսել․․․

Սիրելի՛ բարեկամ, երբևէ երազե՞լ ես ամեն ինչ նորից սկսելու մասին՝ լրիվ սպիտակ ու մաքուր նոր էջից: Երազե՞լ ես անցյալում թողնել քո վախերն ու անհաջողությունները և նոր կյանք սկսել: Այսօր ուզում եմ վստահեցնել քեզ, որ դա հնարավոր է։ Եվ դա հնարավոր է Տեր Աստծո հետ և Նրա օգնությամբ։

«Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար» (Սաղմոս 139.16

Աստված բոլորից լավ է քեզ ճանաչում: Քո երազանքներն ու հուսախաբությունները Նրա համար գաղտնիք չեն, քանի որ քո կյանքի յուրաքանչյուր օրը բացված գրքի պես դրված է Նրա առջև:

Այսօր Աստված կարող է քեզ նոր սկիզբ պարգևել։ Խնդրի՛ր Նրան, որ քեզ ամեն բան նորից սկսելու հնարավորություն ընձեռի և օգնի քեզ անցյալում թողնել քո կյանքի ցավոտ ու խավար ճանապարհները։

Նա նոր շունչ կհաղորդի քո կյանքին և նոր մտքերով կլցնի քո սիրտը: Աստված քեզ համար ուրվագծում է խաղաղության և կյանքի ուղին։ Եվ Նա պատրաստ է ուղեկցելու քեզ քո նոր ընթացքի մեջ:

Թող Պողոս առաքյալի այս խոսքերը դառնան քո կյանքի իրողությունը. «Ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։  Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլիպպեցիս 3.13-14

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անցյալդ թո՛ղ անցյալում։ Տեր Աստծո հետ նոր կյանք սկսի՛ր՝ հավատարմության, հաղթանակների և սրբության նոր կյանք․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: