August-7

Գլխավոր | Հրաշքներ | Աստված փնտրում է քեզ

Աստված փնտրում է քեզ

Սիրելի՛ բարեկամ, այսօր քեզ անսահման մեծ սիրով սիրող Տերը փափագում է գտնել քեզ․․․

«Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց» (Եզեկել 34.16

Այս խոսքերը պատահական խոսքեր չեն։ Դրանք հե՛նց քեզ են վերաբերում։ Տեր Հիսուսը երբեք չի հոգնում քեզ լսելուց, քեզ փնտրելուց և քո սրտի դուռը թակելուց, որովհետև ամեն ինչից առավել, Նա միշտ փափագում է, որ դու մշտապես լինես Իր ներկայության մեջ: Նա ցանկանում է, որ…

  • Հաղորդակցություն ունենաս Իր հետ (տե՛ս Ա Կորնթացիս 1.9 խոսքը)։
  • Լցվես Նրա կյանքով, Նրա լույսով և զորությամբ (տե՛ս Սաղմոս 36.9 խոսքը)։
  • Քո սիրտը բժշկվի, զորանա և վերականգնվի (տե՛ս Ղուկաս 4.18 խոսքը)։

Այո՛, Տեր Հիսուսն ուզում է փոխել քո կյանքը, հպվել քո հոգուն և դարձնել քեզ ուժեղ, զորավոր, Իր հետ հավատարմության կապերով կապված և Իր ճշմարտության վրա խարսխված:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հորդորում եմ քեզ ժամանակ գտնել և առանձնանալ Տեր Աստծո ներկայության մեջ ու մտորել վերը ասված խոսքերի շուրջ։ Աստված փնտրում է քեզ։ Նա ոչ թե կորցրել է քեզ, այլ փնտրում է քեզ նոր ու մտերիմ հարաբերության համար։ Մտի՛ր քո ներքին սենյակը։ Մնա՛ մենակ քո Տեր Աստծո ներկայության մեջ և խոսի՛ր Նրա հետ քո բոլոր խնդիրների ու անհանգստությունների մասին։ Նա փնտրում է քեզ։ Թո՛ւյլ տուր, որ քեզ փնտրող Տերը գտնի քեզ այսօր․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: