August-10

Գլխավոր | Հրաշքներ | Շարունակի՛ր առաջ ընթանալ․ Տերը զորացնում է քեզ

Շարունակի՛ր առաջ ընթանալ․ Տերը զորացնում է քեզ

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում՝ Բ Կորնթացիս 4.8-10 հատվածում կարդում ենք հետևյալը. «Ամեն բանում նեղված ենք , բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի» (Բ Կորնթացիս 4.8-10

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի հետ և միայն Տեր Հիսուսի օգնությամբ դու կարող ես հաղթահարել քո կյանքի բոլոր ճակատամարտերը՝ Նրա Խոսքի և Նրա ներկայության հանդեպ հավատի շնորհիվ հաղթանակ գրանցելով քո կյանքի անհնարին, անիրագործելի և անլուծելի թվացող խնդիրների հանդեպ: Եվ այս ամենի հիմքը մեկն է՝ եթե դու քո ամբողջ սրտով հավատում ես Նրան և որոշել ես հնազանդվել Նրա Խոսքին, ապա Տեր Հիսուսի կյանքը, Նրա սիրտը և Նրա Հոգին քո մեջ են:

Տերն ուզում է փոխակերպել քո կյանքը՝ քեզ դարձնել հաղթող և պտղաբեր մարդ։ Նա քեզ հետ է և երբեք չի լքի քեզ: Եթե միայն հնազանդվես Նրա Խոսքին ու Նրա կամքին, Նա կուղղորդի քեզ՝ օգնելով առաջ ընթանալ, համբերել դժվարություններին ու նեղություններին և արիաբար մեկ առ մեկ գրավել այն տարածքները, որոնք թվում են անառիկ և որոնց նվաճելն անհնարին է թվում քեզ այսօր: 

Ավելին ասեմ․ Տեր Աստծո հետ և Նրա օգնությամբ դու ոչ միայն քո կյանքում ես հոգևոր հաղթանակներ գրանցելու, այլև քո շրջապատի շատ մարդկանց համար լույս ես դառնալու, որ լուսավորում է փրկության ճանապարհը, ցույց է տալիս տառապանքի ու նեղությունների խավարից դուրս գալու ուղին և կամուրջ հանդիսանում հուսահատության և անիմաստ կյանքից դեպի Տեր Հիսուսի Քրիստոսի սքանչելի Արքայություն տեղափոխվելու համար: 

Եվ վերջում մի կարևոր խորհուրդ։ Աղոթի՛ր քո շրջապատի խնդիրներ կամ բժշկության կարիք ունեցող մարդկանց համար։ Եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա կարող ես Նրա անվան իշխանությամբ աղոթք անել ու խնդրել Աստծուն մյուսների կարիքների համար։ Մի՛ վախեցիր անել այդ աղոթքը հենց նրանց ներկայությամբ։ Վստահաբար, աղոթքի պատասխանվելը մեզնից չի կախված։ Մեզ հանձնարարված է աղոթել։ Սակայն հավատում եմ, որ Աստված Իր անվան փառքի համար հրաշքներ է գործելու և հաստատելու է այն Ավետարանը, որը մենք բաժնեկցում ենք մեր շրջապատի մարդկանց հետ։ 

Աստված ուզում է, որ քո միջոցով շատերն իրենց բժշկությունն ընդունեն Տիրոջից, որ քո միջոցով Աստծուն փնտրող սրտերը գտնեն իրենց կյանքի Փրկչին ու Արքային, որ քո միջոցով բազմաթիվ փշրված կյանքեր վերականգնվեն ու կոտրված սրտեր բժշկվեն։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վախեցիր, որովհետև Տերը միշտ քեզ հետ է, ուր էլ որ գնաս (տե՛ս Հեսու 1.9 խոսքը

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: