Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Աստված քեզ համար ելք է պատրաստել
Ցանկացած պարագայում, ներումը դռներ է բացում դեպի վերականգնում թե՛ քո կյանքում և թե՛ քո փոխհարաբերությունների մեջ։
Աստված ազատում է քեզ քո տառապանքներից
Աստված կամենում է բժշկել ու ազատագրել քեզ։ Ների՛ր մարդկանց, և վերականգնի՛ր կոտրված հարաբերություններդ։
Աստված ազատում է քեզ մերժվածության ծանրությունից
Տեր Հիսուսն Իր խաչի վրա կրել է քո բոլոր վերքերի ու տառապանքների ցավը, այսօր Նա քաջալերում է քեզ, որ գնաս Իր մոտ և քո ծանր բեռները թողնես Նրա ոտքերի տակ։
Երբ հակում ունես ինքդ քեզ ուրիշների հետ համեմատելու․․․
Սակայն միայն Տերն է, որ կատարյալ ծրագիր ունի քեզ համար, և միայն Տեր Հիսուսն է, որ մեր չափանիշն է, Ում մենք պետք է ձգտենք նմանվել։
Դու Աստծո՛ւն ես պատկանում
Աստված ճանաչում է նրանց, որոնք Իրենն են։ Աստծուն պատկանող մարդկանց վրա հատուկ կնիք կա։
Սա վեր է իմ կարողությունից…
Եթե խոստովանես Նրա առջև քո մարդկային տկարությունները, Աստված կսկսի գերբնական կերպով գործել քո կյանքում «առատությամբ՝ այն ամենից ավելի, որ խնդրում ենք և կարող ենք պատկերացնել»։
Ցո՛ւյց տուր ինձ ճշմարտությունն ու արդարությունը․․․
Աստված մեծ փափագ ունի, որ յուրաքանչյուր մարդու ցույց տա ճշմարտության մեջ ապրելու իրական ուղին։
Անցի՛ր աղոթքի կյանքի նոր չափողականության
Մեր կյանքի ճգնաժամային պահերին մենք հե՛նց նման կերպ պետք է աղաղակենք մեր երկնային Հորը։ Եթե չգիտես՝ ինչից սկսել աղոթքդ, ապա ուղղակի աղոթիր սրտիցդ բխող անկեղծ խոսքերով։ Աստծո կամքն է, որ դու Իր հետ անկեղծ և ուղիղ լինես։
Երբ աղոթքիդ համար չես գտնում խոսքեր…
Քրիստոսին հավատացող մարդիկ հույսի մարդիկ են, ձգտումների, աղոթքների ու պայքարների մարդիկ։