November-26

Գլխավոր | Հրաշքներ | Աստված ազատում է քեզ քո տառապանքներից

Աստված ազատում է քեզ քո տառապանքներից

Սիրելի՛ բարեկամ, Աստված անձ է և սիրում է հարաբերվել մարդու հետ։ Նա ստեղծել է մեզ Իր հետ անձնական և մտերիմ հարաբերություն ունենալու, ինչպես նաև մեր շրջապատի մարդկանց հետ լիարժեք և քաղցր փոխհարաբերություններ ունենալու համար։ 

Այսպիսով, Աստված ցավ է ապրում, երբ մեր հարաբերությունները խաթարվում են։ 

Հավատում եմ, որ այսօրվա և առաջիկա օրերի մեր ուղերձները կօգնեն քո խաթարված հարաբերությունների վերականգնման հարցում։ Հավատում եմ նաև, որ Աստված վերականգնելու է քո կոտրված սիրտն ու բժշկելու է հարաբերությունների մեջ ստացած վերքերդ։

«Ես օրհնելու եմ նրանց, ովքեր խոնարհ ու կոտրված սիրտ ունեն, ովքեր դողում են Իմ Խոսքից» (Եսայի‬ա ‭66‬.2‬)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես տեղյակ չեմ քո կյանքի պատմությունից, սակայն ամեն օր բազմաթիվ նամակներ եմ ստանում, որտեղ մեր ունկնդիրներն ասում են, որ տվյալ օրվա ուղերձը հե՛նց իրենց համար էր։ Այսօր էլ հույս ունեմ, որ կարդալով այս խոսքերը՝ մտքերդ կուղղվեն դեպի քո կյանքի կոտրված հարաբերությունները, դեպի այն մարդիկ, որոնց պետք է ներես և որոնց համար պետք է աղոթք բարձրացնես առ Աստված։ 

Աստված տեղյակ է քո սրտի ցավից։ Նա տեսնում է, թե ինչու է քո սիրտը լցվել դառնությամբ, որքան ցավ են քեզ պատճառել որոշ մարդիկ և քանի անգամ են նրանք չարաշահել քո վստահությունը։ Այնուամենայնիվ, Աստված մեզ սովորեցնում է ներել մարդկանց այնպես, ինչպես ուզում ենք, որ Աստված մեզ ների։

Չկա՛ այնպիսի մարդ, ով ապահովագրված է սխալվելուց և իր սխալների պատճառած վնասներից։ Երբեմն մենք տեսնում ենք ինչ-որ մեկի վարքագիծը, վերաբերմունքը մեր հանդեպ և նրա ասած խոսքերը։ Մենք խորհում ենք մեր տեսածի ու լսածի շուրջ, քննարկում դա մյուսների հետ և թույլ տալիս, որ այդ վերաբերմունքը մեր սրտերում արմատներ գցի։ Արդյունքում, վիրավորանքը սկսում է զարգանալ և արմատներ գցել մեր սրտում։ 

Միայն Աստծո սերը կարող է բուժել մեր սրտին հասցրած վերքերը։ 

Աստված ուզում է քեզ նոր ներուժ, նոր եռանդ և նոր հույս փոխանցել։ Աստված դեռ Իր վերջին խոսքը չի ասել քո կյանքի անելանելի իրավիճակում և քո կոտրված փոխհարաբերության մեջ։ Նա կամենում է ազատագրել քեզ քո կյանքի տառապանքի ու դառնության բանտից։ 

Եվ այդ ազատագրության ու քո սրտի բժշկության առաջին քայլը Տեր Աստծու միջամտությունն աղոթքով խնդրելն է։ Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին առաջնորդի և քայլ առ քայլ ուղղորդի քեզ քո կյանքի իրավիճակները հարթելու և հարաբերությունների բժշկման մեջ։ 

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ տեսնում ես իմ տառապանքը և լսում ես իմ սրտի աղաղակը։ Հավատում եմ, որ Դու կբժշկես սրտիս վերքերը, որպեսզի կարողանամ առաջ ընթանալ Քո կամքի մեջ։ Այժմ, խնդրում եմ, ցույց տո՛ւր ինձ, թե ինչպես կարող եմ վերականգնել հարաբերությունս Քեզ հետ և նաև իմ շրջապատի այն մարդկանց հետ, որոնք իմ ներման կարիքն ունեն։ Ես Քո օգնության և Քո իմաստության կարիքն ունեմ, իմ բարի և ողորմած Տե՛ր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Աստված կամենում է բժշկել ու ազատագրել քեզ։ Ների՛ր մարդկանց, և վերականգնի՛ր կոտրված հարաբերություններդ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: