November-25

Գլխավոր | Հրաշքներ | Աստված ազատում է քեզ մերժվածության ծանրությունից 

Աստված ազատում է քեզ մերժվածության ծանրությունից 

Սիրելի՛ բարեկամ, մերժվածությունը մի ահավոր զգացում է, որը գրեթե անխուսափելիորեն այցելելու է յուրաքանչյուր մարդու։ Աստծո շատ զավակներ նույնպես վերապրում են այն, իսկ երբեմն էլ չեն կարողանում լիարժեքորեն ազատվել դրա թողած հետևանքներից։ Եվ քանի որ մերժվածությունը խորը ու դժվարությամբ բուժվող վերքեր կարող է թողնել քո սրտում, իմ սրտի խորքից ցանկանում եմ քաջալերել քեզ, որ չմնաս հին հիշողությունների և ցավոտ հարաբերությունների ծուղակում։ 

Աստծո կամքն է, որ դու լիովին վերականգնվես մերժվածության հասցրած հարվածներից։ Ահա թե ինչ խոստում է այսօրվա Աստվածաշնչյան Խոսքը քեզ փոխանցում. 

«Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը»։ (Սաղմոս ‭147‬.3‬)։ 

Տեր Հիսուսը ծանր մերժում կրեց, երբ ամբոխը նախընտրեց Նրա փոխարեն մահապատժից ազատված տեսնել հայտնի հանցագործ Բարաբբային։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Օվսաննա՜» աղաղակող մարդիկ այժմ կատաղությամբ բղավում էին «խաչե՛լ, խաչե՛լ» բառերը… (տե՛ս Հովհաննես 19.6 խոսքը)։
Խաչելությունից  առաջ անգամ աշակերտները լքեցին Նրան։ Հուդան մատնեց Նրան, իսկ Պետրոսն՝ ուրացավ։ Իսկ ամենածանր մերժումը խաչի վրա էր, երբ երկնային Հայրը երես թեքեց Նրանից և թողեց մենակ խաչի անասելի ֆիզիկական և հոգևոր տառապանքների մեջ…

Տեր Հիսուսը խորապես ապրել է մերժվածության ցավը և միայն Նա կարող է լիարժեք կերպով հասկանալ այն տառապանքը, որը դու ես զգում, երբ անցնում ես մերժվածության միջով։ Մերժվածությունը կարող է լինել․․․

  • Մանկության ընթացքում՝ ծնողների կողմից։ 
  • Ամուսնության ընթացքում՝ կողակցիդ կողմից։ 
  • Քո ունեցած թերությունների պատճառով։ 
  • Սոցիալական դիրքիդ կամ մյուսներից ունեցածդ տարբերությունների պատճառով։
  • Իսկ գուցե նաև Տեր Հիսուսի մասին քո համարձակ վկայությունների պատճառով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քանի որ Տեր Հիսուսն Իր խաչի վրա կրել է քո բոլոր վերքերի ու տառապանքների ցավը, այսօր Նա քաջալերում է քեզ, որ գնաս Իր մոտ և քո ծանր բեռները թողնես Նրա ոտքերի տակ։ Նա ցանկանում է բժշկել քեզ և սրբել աչքերիդ արցունքները։ Նրա ձեռքերը դեպի քեզ են ուղղված, որպեսզի քեզ գրկի, մխիթարի, օրհնի ու բարձրացնի քեզ։ 

  • Թույլ տո՛ւր Նրան՝ տալ քեզ Իր սերը, եթե հարազատ ծնողներդ սեր չեն տվել քեզ կամ մեծացել ես առանց ծնողական խնամքի։ 
  • Թույլ տո՛ւր, որ Նա լինի քո ամենամտերիմը, եթե դու լքված ես եղել կամ մնացել ես միայնակ։ 
  • Թույլ տո՛ւր, որ Նա լավագույն ընկերդ դառնա՝ այն Միակը, Ով երբեք չի դավաճանի քեզ։ 

Եվ ավելին, Տեր Հիսուսը երբեք չի լքում նրանց, ովքեր մերժված են և հալածվում են Իր անվան համար։ Երբ դու հանուն Տեր Հիսուսի համբերում ես ծաղրին, վիրավորանքներին, մերժմանն ու նվաստացմանը, Աստված Ինքն է այցելում և զորացնում քեզ… Նրա ձեռքերում դու մի շքեղ թագ ես։ (Տե՛ս Եսայիա 62․3-4 հատվածը)։

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ, որ հանուն ինձ համբերությամբ կրել ես խաչի չարչարանքները։ Ես փառք եմ տալիս Քեզ հոգուս և սրտիս բժշկության համար։ Շնորհակալ եմ Քո սիրո համար, որով զորացնում ես ինձ, վերականգնում և օրհնում։ Դու իմ ամենն ես, Տե՛ր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Հավատքով ընդունի՛ր բժշկությունդ և շարունակիր առաջ ընթանալ ու ապրել այս ժամանակավոր կյանքը որպես Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: