November-21

Գլխավոր | Հրաշքներ | Ցո՛ւյց տուր ինձ ճշմարտությունն ու արդարությունը․․․

Ցո՛ւյց տուր ինձ ճշմարտությունն ու արդարությունը․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստված փափագում է, որ դու ճանաչես և ընթանաս այն ճանապարհով, որը կառաջնորդի քեզ դեպի Իր խոստացած օրհնություններով առատ կյանքը։ Այդ կյանքը Տեր Աստծու արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ լեցուն կյանքն է։ Եվ Նա Իր Խոսքի միջոցով հայտնում է քեզ լիարժեք, առատ և բավարարված կյանքի համար անհրաժեշտ հիմնարար ճշմարտությունները. 

«Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած» (‭‭Եփեսացիս 6‬.14‬): 

Աստված մեզ Իր Խոսքն է տվել՝ Աստվածաշունչը, որպես մեր կյանքի ուղեցույց։ Ավելին, Նա հստակ պնդում է, որ «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ…» (‭‭Բ Պետրոս‬ ‭1‬:‭3‬): 

Այլ խոսքերով ասած, Նա հոգացել է թե՛ այս կյանքի և թե՛ հոգևոր կյանքի համար մեզ անհրաժեշտ ամեն բան։

Աստված մեծ փափագ ունի, որ յուրաքանչյուր մարդու ցույց տա ճշմարտության մեջ ապրելու իրական ուղին։ Նա Աստվածաշնչի մեջ բացահայտում է Իր կամքը յուրաքանչյուր մարդու համար։ Մեր արձագանքը պետք է լինի Աստվածաշնչի էջերում բացահայտված ճշմարտությանը ծանոթանալը և, աղոթելով, Տեր Աստծուց օգնություն խնդրելը Իր կամքին հնազանդվելու իմաստություն և զորություն ընդունելու համար։ 

Երբ դու Տեր Աստծուց խնդրում ես․․. 

  • Նրա Ճշմարտությունը, այդպիսով բացահայտում ես, որ կարիք ունես ճանաչելու Աստծո կամքը և ապրելու Նրան նվիրված կյանքով։ Տեր Հիսուսն ասել է, որ Ինքն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Տե՛ս Հովհաննես 14.6 խոսքը)։
  • Նրա արդարությունը, այդպիսով բացահայտում ես, որ քեզ անհրաժեշտ է Տեր Աստծու իմաստությունն ու զորությունը, որպեսզի կյանքի տարբեր իրավիճակներում դեմ կանգնես չարի գայթակղություններին և, հնազանդվելով Տեր Աստծու կամքին, ապրես սրբության կյանքով: Մենք մշտապես կարիք ունենք, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին հիշեցնի մեզ արդար և աստվածահաճո կյանք ապրելու հիմնարար արժեքների մասին։ Երբ աղոթում ենք արդարության համար, մենք նաև օգնություն ենք խնդրում Տիրոջից, որպեսզի ամեն օր ավելի ու ավելի նմանվենք Իրեն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն ուզում է հագցնել քեզ Իր սպառազինությունը, որն առաջին հերթին Իր ճշմարտությունն է և Իր արդարությունը (Տե՛ս Եփեսացիս 6.10-18 հատվածը):

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Սիրելի՛ Հայր, ես գիտեմ, որ տկար եմ և միայն իմ  ջանքով ու զորությամբ անկարող եմ ապրելու Քո ակնկալած արդարության կյանքով։ Գիտեմ նաև, որ եթե դու Քո Հոգով չբացահայտես իրական ճշմարտությունը, ես իմ մարդկային ունակություններով անկարող եմ ընկալելու և հասկանալու այն։ Խնդրում եմ, որ հայտնես ինձ Քո կամքը և սովորեցնես ինձ ապրել Քո կամքին համաձայն։ Խնդրում եմ, Տե՛ր, որ բացահայտես ինձ Քո ճշմարտությունը և լցնես ինձ Քո արդարությամբ։ Աղոթում եմ և խնդրում Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: