հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

«Իմ զավա՛կ, Ես այստեղ եմ քեզ համար»

Սիրելի բարեկամ, այսօր՝ Ավագ ուրբաթի խորհրդավոր ու հիշատակման խորը իմաստ պարունակող այս օրվա մեջ, հրավիրում եմ քեզ ուշադիր լսելու, թե Տերն ինչ է ասում քեզ։

Ե՛կ երախտագիտությունը դարձնենք սովորույթ։

…երբ ապրում ենք երախտագիտության ամենօրյա ընթացքի մեջ այն ամենի համար, որ Աստված տվել է մեզ, այդ ժամանակ Տերը, որպես մեր բարի Հայր, բարի բաները բազմապատկում է մեր կյանքերում։

Թույլ մի՛ տուր, որ պատկերացումներդ խաբեն քեզ

Հաճախ, իրականությունը ճիշտ ընկալելու խոչընդոտները հենց մեր ներսում են։ Տեր Հիսուսի մասին մեր պատկերացումը նույնպես կարող է սխալ ընկալման արդյունք լինել․․․

Դուք կարո՛ղ եք ազատ լինել բոլոր կապանքներից

Աստվածաշնչյան Պասեքի տոնը, որը ժողովրդի մեջ հայտնի է Զատիկ անունով, Տեր Հիսուսի մահվան ու զարմանահրաշ հարության մասին է։ Այն մասին, որ Նա հաղթեց մահին ու կործանեց մահվան զորությունը։

Աղոթքներդ բաց ծովում լողացող շշեր չպե՛տք է լինեն։

Երբևէ նման զգացողություն ունեցե՞լ ես, որ աղոթքներդ ասես բաց ծովի մեջ նետված օգնության կանչի ուղերձներ պարունակող շշեր լինեն:

Հայրենական կրո՞նը, թե՞ Հիսուսը

Սիրելի բարեկա՛մ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մշակութային քրիստոնեությունից դեպի հավատքի քրիստոնեություն անցնելու Արա եղբոր վկայությամբ։ Ահա, թե ինչ է գրում Արա եղբայրը։

Միայն Տեր Հիսուսն է իրական խաղաղություն պարգևում:

…երբ ընտանիքս աչքիս առջև օր օրի կործանվում էր, երբ ինձ ստիպում էին հրաժարվել դեռ չծնված իմ փոքրիկից, միայն այդ ժամանակ աղոթքներս կենդանացան, և Աստվածաշունչը ինձ համար դարձավ կյանք տվող Գիրք…

Դարձի՛ր Երկնային Արքայության դեսպանը

Ես շարունակ կարդում էի Ավետարանը, կարդում էի այն հատվածները որտեղ Հիսուսի աշակերտները միշտ միասին էին, որ մեկտեղ հավաքվելը չպետք է թողնել, և աղոթում էի, որ Աստված ինձ անկեղծ հավատացյալ մարդկանց մեջ դներ:

Վկայելու համար քո քաջությունը կարող է կյանքեր փրկել:

Իսկ եթե հենց քո համարձակության և վկայության շնորհիվ է մարդը հանդիպելու Տեր Հիսուսին․․․