2021-03-25

Գլխավոր | Հրաշքներ | Վկայելու համար քո քաջությունը կարող է կյանքեր փրկել:

Վկայելու համար քո քաջությունը կարող է կյանքեր փրկել:

«Իսկ եթե հենց քո համարձակության և վկայության շնորհիվ է մարդը հանդիպելու Տեր Հիսուսին․․․»։

Ուզում եմ մի կարճ պատմություն պատմել քրիստոնյա և մուսուլման երկու կանանց մասին, ովքեր երկուսն էլ համոզված էին, որ հավատում են ճշմարտությանը: Երկուսն էլ ուզում էին, որ դիմացինը իմանա, որ հենց ինքն է ճշմարիտ հավատքի հետևորդը: Եվ այսպես, քրիստոնյան մուսուլմանին Աստվածաշունչ տվեց, իսկ վերջինս, ի պատասխան, նրան Ղուրան փոխանցեց:

Աստվածաշնչի ընթերցումը մեծագույն ազդեցություն ունեցավ մուսուլման կնոջ վրա: Նա իր ամբողջ սրտով սկսել էր փնտրել ճշմարտությունը և վերջապես գտավ… Տեր Հիսուսին: Նա խորապես համոզված էր դրանում և ասաց հետևյալը. «Եթե անկեղծ, ապա ինձնից ավելի շատ հավատ է պահանջվում Հիսուսին չհավատալու համար, քան հավատալու»։

Որքա՜ն հուզիչ հայտարարություն: Եվ այո՛, դա ճշմարիտ է։ Պնդելը, թե Տեր Հիսուսը գոյություն չունի ավելի մեծ հավատ է պահանջում, քան պարզապես ընդունելը, որ Նա իսկապես իրական է:

Սիրելի բարեկա՛մ, ես քաջալերում եմ քեզ այսօր, որպեսզի քո հավատով կիսվես շրջապատիդ մարդկանց հետ: Եղի´ր համարձակ: Եղի´ր նրբազգաց: Եղի՛ր իմաստուն։ Մի´ վախեցիր: Աստված կտա քեզ այն խոսքերը, որոնց կարիքը կունենաս Քրիստոսի մասին վկայելու ժամանակ:

«․․․այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին» (‭‭Մարկոս‬ ‭13.11):

Դու կզարմանաս, երբ Աստված նման գերբնական կերպով վարվի քեզ հետ: Մի՛ պահիր ճշմարտությունը քո մեջ: Նման մեծագույն հրաշքը պետք է փոխանցվի նաև մյուս մարդկանց։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: