Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Ո՞ւմ վերահսկողության տակ է քո կյանքը
Տեր Հիսուսը փոխանակում է առաջարկում։ Եվ այդ փոխանակումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք որոշում ենք կայացնում դառնալու Նրա աշակերտները, ապրելու այս կյանքը Նրա ուսուցանած սկզբունքներով և գործելու կորածին որոնելու և ապրեցնելու Նրա տված առաքելության մեջ։
Դու երբևէ վերապրե՞լ ես իրական սթրեսային իրավիճակ
Աստված հավատարիմ է։ Նա ելք ունի քեզ համար։ Վստահի՛ր Աստծուն և Նրա Խոսքին։ Տիրոջ խոստումները հավատարիմների համար են։
Ո՞վ է Նա, որ քայլում է քո կողքով
Միայն պատկերացրու՝ այս տիեզերքի ամենազորեղ Անձը՝ ամենահզոր Պաշտպանը, լավագույն Բարեխոսը և անպարտելի Պատերազմողը քայլում է քեզ հետ և քո կողքով․․․
Քո իրավիճակը կատարյալ չէ, բայց Աստված է կատարյալ
Եվ ես խնդրում եմ, որ Քո զորավոր ձեռքով միջամտես ու օգնես ինձ հաղթահարելու իմ կյանքի դժվարությունները։ Շնորհակալ եմ, որ Քո Խոսքի միջոցով փոխում ես իմ վերաբերմունքը իմ կյանքի դժվարությունների հանդեպ։
Դու ծնվել ես մարդկանց Աստծո սերը հայտնելու համար
Այո՛, Աստծո Խոսքը մարդուն փոխակերպելու հատկություն ունի։ Աստված Իր Խոսքի ճշմարտություններն ու խոստումների հանդեպ վստահությունը դնում է քո սրտում և դարձնում դրանք քո էության անբաժան մասնիկը։
Քո մեջ բնակվողը տիրապետում է տիեզերքի ամենազորավոր ուժին
Աստվածաշունչը մեզ հստակ փոխանցում է այն անհերքելի ճշմարտությունը, որ Նա, Ով քո մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։
Աստված Իր պատասխանը չի ուշացնում
Աստծո Խոսքն անսխալական է և Նրա խոստումները՝ ճշմարիտ։ Այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում խոստման իրականացումը։ Հավատարիմ, համբերատար և հավատքով սպասելը յուրաքանչյուր խոստման իրականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է։
Աստված կհատուցի քո կորցրած տարիները
Սկսի՛ր որոնել Աստծո երազանքը քո կյանքի համար։ Քա՛յլ արա դեպի քո երազանքների իրականացումը։
Լավ է լինելու…
Ամեն բան լավ է լինելու, որովհետև դու որոշել ես ապրել այս կյանքը ոչ մյուս մարդկանց նման, այլ որպես Քրիստոսի աշակերտ։ Աստծո խոստումները Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած Նրա զավակների համար են։