September-2

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կհատուցի քո կորցրած տարիները

Աստված կհատուցի քո կորցրած տարիները

Սիրելի՛ բարեկամ, երբևէ երազե՞լ ես ժամանակի մեքենայով կամ ինչ-որ մի հրաշքով  վերադառնալ քո անցյալ, որպեսզի ուղղես քո թույլ տված սխալները, այլ որոշումներ կայացնես կամ պարզապես ևս մեկ անգամ վերապրես ուրախ ժամանակներդ։

«Եվ Ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, Իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ» (Հովել 2․25

Ժամանակն այնքան արագ է հոսում, որ մենք նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպես են տարիներն անցնում։ Աշխատանքային, ընտանեկան և շատ այլ պարտականությունների ճնշման ներքո օրերն ու շաբաթներն ուղղակի թռչում են շնչակտուր արագությամբ։ Երբեմն այս խելահեղ մրցավազքի մեջ մենք մի կողմ ենք դնում մեր երբեմնի երազանքները, քանի որ ժամանակը երբեք չի բավականացնում դրանց իրագործմանը նվիրվելու համար։ 

Ես չգիտեմ՝ դու քանի տարեկան ես և ինչ երազանքներ ես ունեցել նախկինում։ Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ եթե մի պահ դադար վերցնես, առանձնանաս Տեր Աստծո հետ և կյանքդ դարձնես Նրա սահմանած ռիթմին համահունչ, ապա Աստված կարող է փոխհատուցել քո կորցրած ժամանակը։ Նա կարող է վերադարձնել քեզ այն տարիները, որոնք կորցրել ես անպտուղ վազվզուքի մեջ։ 

Դեռ ուշ չէ։ Աստծո հետ երբե՛ք ուշ չէ։ Եթե Նա քո մեջ դրել է որոշակի շնորհներ, կարողություններ ու պարգևներ, ապա դու դրանք առաջին հերթին Տեր Աստծո անվան փառքի համար պետք է գործածես։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատա՛ Տիրոջ այս խոստմանը։ Սկսի՛ր որոնել Աստծո երազանքը քո կյանքի համար։ Քա՛յլ արա դեպի քո երազանքների իրականացումը։ Եթե դու Քրիստոսի աշակերտն ես և երկնային Հոր զավակը, ապա երբե՛ք ուշ չէ նոր սկիզբ ունենալու համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: