September-4

Գլխավոր | Հրաշքներ | Քո մեջ բնակվողը տիրապետում է տիեզերքի ամենազորավոր ուժին

Քո մեջ բնակվողը տիրապետում է տիեզերքի ամենազորավոր ուժին

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու փոքր տարիքում երազե՞լ ես սուպերունակություններ ունենալու մասին։ Ոմանք անգամ մեծ տարիքում չեն կորցնում հեքիաթների ու ֆիլմերի հերոսների ունակություններն ունենալու ցանկությունը․․․

«Երանի՜ ես էլ անտեսանելի լինեի…»։ «Երանի՜ կարողանայի թռչել ու սլանալ ամպերի միջով…»։ «Երանի՜ նման գերբնական ուժի տեր լինեի…»։ Եվ այլն։

Իրականում, շատ լավ է, որ մենք չունենք այդ հատկությունները, այլապես այս աշխարհը քաոսի կվերածվեր։

Այնուամենայնիվ, Քրիստոսի աշակերտների մեջ մի աննկարագրելի մեծ ուժ կա, որը չունեն աշխարհի մարդիկ։ 

Աստվածաշունչն ասում է. «Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (‭‭Ա Հովհաննես‬ ‭4․4‬

Եւ այսպես, քանի որ Տեր Հիսուսն ապրում է քո մեջ, դու ունես մի ուժ, որն ամենազորեղն է այս տիեզերքում։

Երբ ուժերդ սպառվում են և քեզ թվում է, որ այլևս չես կարող այդպես ապրել կամ շարունակել առաջ ընթանալ, հիշի՛ր, որ Տեր Հիսուսն ապրում է քո մեջ ու զորացնում քեզ քո կյանքի ամենադժվարին պահերին։

Աստվածաշունչը մեզ հստակ փոխանցում է այն անհերքելի ճշմարտությունը, որ Նա, Ով քո մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։ Աշխարհի մեջ եղողն է, որ ամեն ջանք անում է քեզ հոգնեցնելու և հուսահատության մեջ գցելու համար։ Սակայն քո մեջ բնակվող Տերը բարձր է բոլորից, և Նրանից զորավոր մեկը չկա այս տիեզերքում։ 

«Նա [Որդին] է Նրա [Հոր] փառքի լույսն ու Նրա էության արտահայտումը, որ Իր Խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում» (Եբրայեցիս 1․3

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր իմ աղոթքն է, որ Տեր Հիսուսի զորությունը ամեն օր զորացնի քեզ այս կյանքում հաղթանակած ընթացք ապրելու համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: