հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Աստված պատվիրում է քեզ լինել հզոր ու զորավոր:

ստվածաշնչում Աստված խոսում է Հեսուի հետ և ասում. «Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»

Աստծո հրեշտակները քեզ հետ են

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այս ամենը գրված է Աստվածաշնչում, որպեսզի ես և դու մեկ բան հասկանանք՝ եթե մենք մեր կյանքը վստահել ենք Աստծուն և դարձել Տեր Հիսուսի աշակերտները, ապա Նա՛ է վերահսկում մեր կյանքի ընթացքը և մենք ոչնչից չպե՛տք է վախենանք։

Աստված Հավիտենական Վեմ է

Ծառերը կարող են շատ մեծ տարիք ունենալ: Սերունդներ կարող են գալ ու անցնել, իսկ նրանք հաճախ մնում են կանգուն և աճում ու մեծացնում իրենց սաղարթները…

Լավագույն թիկնապահը…

Երբ հայտնի մարդիկ կամ քաղաքական գործիչները դուրս են գալիս հանրության առջեւ, նրանք սովորաբար շրջապատված են լինում թիկնապահներով։ Քանի որ այդ մարդիկ համարվում են կարեւոր, նրանց պաշտպանությունն էլ համարվում է էական,…

Աստված միշտ քո կողքին է…

Աստված միշտ մեր կողքին է։ Նա մեր հովանին է։ Նա ծածկում է մեզ կիզիչ արևից և պաշտպանում մեզ այս կյանքի փոթորկոտ քամիներից ու անձրևներից։

Աստված սպասում է, որ դիմես Իրեն

Ի՞նչ կանեիր, եթե ընկնեիր մի խորը ջրհորի մեջ: Ամենայն հավանականությամբ որքան ուժ ունեիր կաղաղակեիր և օգնություն կկանչեիր:

Աստված լսում է քեզ Երկնքից…

իճակներ, որոնց հաղթահարելը մեր ուժերից վեր է թվում։ Եվ հենց այդ ժամանակ է, որ մենք ասես զգում ենք, թե ինչպես են վախերն ու կասկածները ներս սողոսկում մեր սրտի դռներով։ Այդ ժամանակ միայն մեկ բան կարող ենք անել․․․

Որտեղի՞ց է գալիս քո օգնությունը

Սիրելի բարեկա՛մ, ուզում եմ այսօր քեզ ասել կամ հիշեցնել, որ քո օգնությունը ոչ թե մարդկանց կամ հանգամանքների մեջ է, այլ միայն ու միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։

Թո՛ւյլ տուր, որ Աստծո ուղարկած ալիքները անցնեն քո վրայով։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր թո՛ւյլ տուր, որպեսզի Տեր Աստծո ուղարկած ալիքները հոսեն քո վրայով խորքից մինչև խորքերը, և թող դրանք լվանան ու տանեն քո կյանքի հիասթափությունների ու հուսահատությունների բոլոր աղբյուրները: