December-22-1

Գլխավոր | Հրաշքներ | Քո հոգու մարզանքը (Սովորություն #5)

Քո հոգու մարզանքը (Սովորություն #5)

Սիրելի՛ բարեկամ, մենք մոտենում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքի ավարտին։ Եվ այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մի կարևոր սովորության մասին։

Մարմնամարզությունն, անշուշտ, լավ սովորություն է, որովհետև օգնում է պահպանել մարմինն առողջ՝ նպաստելով Աստծո ստեղծած այս զարմանալի մեխանիզմի համընդհանուր հավասարակշռված աշխատանքին։ Ես շատ եմ փափագում, որ ֆիզիկապես մարզվելու իմ ջանքերը՝ քայլելը, ֆիզիկական աշխատանքը կամ վարժություններ կատարելը դառնան կանոնավոր։

Սակայն կա մարզանքի մի տեսակ, որը ոչ պակաս կարևոր է և որն օգնում է մեզ առողջ պահել մեր էության մի կարևոր մասը։ Դա Աստծո տված բարիքները գնահատելն է։

Աստվածաշունչը մեզ հորդորում է՝ «Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները» (Սաղմոս 103․2

Ինչո՞ւ է կարևոր Աստծո տված բարիքները գնահատելը։ Աստծուն մշտապես փառաբանելը և Նրա ամեն բարիքները հիշելը մեզ օգնում են մնալ գոհունակության, երախտագիտության և խոնարհության դիրքում։ Այդպես մենք Նրան ավելի ու ավելի ենք մոտենում։

Այսպիսով, Աստծո պարգևները հիշելն ու գնահատելը օգտակար է մեր հոգու առողջության համար։ Դա հիանալի հոգևոր մարզանք է ամեն օրվա համար։

Սովորություն #5․ «Փառաբանի՛ր Աստծուն Նրա տված ամեն օրվա բարիքների համար»։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, եթե սիրտդ երախտագիտությամբ լցված պահես, դառնությունն ու հիասթափությունը չեն պաշարի քեզ։ Գոհացի՛ր Աստծուց ամեն օր, ինչպիսի իրավիճակների մեջ էլ հայտնված լինի կյանքդ․․․ Եթե ուզում ես, կարող ենք հենց հիմա միասին շնորհակալություն ասել Նրան․ 

«Տե՛ր Աստված, ինչպե՞ս շնորհակալ չլինեմ, ինչպե՞ս չգոհանամ Քեզնից։ Եվ ոչ միայն այս առավոտ արթնանալու և նոր օր ապրելու հնարավորության համար․․․ Շնորհակալ եմ, Տե՛ր, ինձ պարգևած յուրաքանչյուր տեսանելի և անտեսանելի բարիքիդ համար, որ ունեմ ներկայում, ունեցել եմ անցյալում և տալու ես ինձ ապագայում։ Շնորհակալ եմ Քո հավատարմության և անդավաճան ու անսպառ օգնությունների համար։ Ես սիրում եմ Քեզ, Տե՛ր Հիսուս։ Ողջ փառքը Քեզ լինի։ Ամեն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: