
Աստծո խոստումները չեն ուշանում… Դրանք պարզապես ճանապարհին են։
Սիրելի՛ բարեկամ, եթե Աստված ինչ-որ բան խոստացել է Իր Խոսքի մեջ, դու քննել ես ու տեսել, որ բավարարում ես այդ խոստման պայմաններին, բայց դեռ չես տեսել դրանց իրականացումը քո կյանքում, ի՞նչ կարող է դա նշանակել։ Արդյոք հնարավո՞ր է, որ Աստված չպահի Իր խոստումը:
Աստվածաշունչն այն լույսն է, որը լուսավորում մեր ուղին և ուղղորդում է մեր բոլոր քայլերը։ Եվ ճշմարտության անսխալական Աղբյուր Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված «մարդ չէ, որ սուտ խոսի․․․» (Թվոց 23․19)։
Եվ դեռ ավելին՝ Աստված պատրա՛ստ է իրականացնելու Իր Խոսքը: Նա պատրաստակա՛մ է անելու այն, ինչ խոստացել է․ «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև Ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն» (Երեմիա 1․12)։
Աստված երբեք չի թողնում մեզ ձեռնունայն և անորոշության մեջ: Նա կիրագործի այն ամենը, ինչ ասել է: Դու կարող ես դրանում համոզված լինել, որովհետև Նրա Խոսքն անսասան է և անսխալական։ Այլ կերպ ասած՝ Աստծո Խոսքը երբե՛ք չի հնանում ու չի փոփոխվում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես վստահաբար հույսդ դնել Նրա խոստման վրա: Աստված կատարելու է այն, ինչը խոստացել է: Երբ Նա մի բան է ասում, ապա դա անպայման կատարում է: Անգամ եթե քո կարծիքով Նրա խոստման իրականացումն ուշանում է, ապա այդ ուշացման մեջ էլ իմաստ ու դաս կա։ Աստված սիրում է քեզ և լավագույնն է պատրաստել քեզ համար։ Իսկ լավագույնին հաստատ արժե՛ սպասել ու վստահել Տեր Աստծու ժամանակացույցին։
Մնա՛ ուժեղ և թո՛ւյլ մի տուր, որ քեզ այցելի հուսալքությունը: Կանգ մի՛ առ: Պահպանի՛ր հոգուդ հանդարտությունը։ Եղի՛ր վստահ և հավատա՛, որ Աստծո խոստումը քո կյանքի համար արդեն իսկ իրագործման ճանապարհին է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը