Novmeber-4

Գլխավոր | Հրաշքներ | Քննի՛ր սրտիդ իրական վիճակը

Քննի՛ր սրտիդ իրական վիճակը

Այսօր մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել։ Սակայն այս հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։

Սիրելի՛ բարեկամ, արդյոք սիրտդ ճնշվա՞ծ է բացասական զգացողություններով ու մտքերով։ Օրինակ՝ գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Գուցե շատ անորոշ վիճակի մեջ ես։ Կամ գուցե նորից ու նորից կյանքի նույն ծանր շրջապտույտի մեջ ես հայտնվել և մտածում ես, թե ե՞րբ է այդ ամենն ավարտվելու։

Այս ամենը ներքին ճնշում ու ծանրություն է բերելու քո սրտի վրա։ Կյանքում, թերևս, ամենադժվար բանը ծանրացած ու ճնշված սրտով ապրելն է։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։ Մենք պետք է սովորենք մեր երկնային Հոր հետ կիսվել մեր կյանքի դժվարություններով ու սրտի վիճակով և լիովին վստահենք Նրան մեր խնդիրների լուծումը։

Երբեմն մեր սրտի տառապանքն ու ծանրությունը նման են մի խանգարող աղմուկի, որը մեզ թույլ չի տալիս լսել Տեր Աստծո ձայնը և ստանալ այն օգնությունը, որն Աստված է ուզում մեզ փոխանցել։

Ահա՛ իմ այսօրվա քաջալերանքը քեզ․ նախ քննի՛ր, թե ի՞նչն է քո սրտի ճնշվածության պատճառը։ Հետո Աստծո Խոսքի հորդորին հնազանդվելով՝ քո հոգսը բե՛ր Տեր Աստծու մոտ և թո՛ղ այն Նրա շնորհքի գահի առջև։

Իսկ Տեր Հիսուսը հետևյալ խոսքերն է մեզ ուղղում․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11։28

Իհարկե, բոլորս էլ համաձայն ենք մեր հոգսերը Տեր Հիսուսին հանձնելու հարցում։ Սակայն գործնականում այնքան էլ հեշտ չէ դա իրագործելը։ Այնուամենայնիվ, դա մեր հոգսերից ազատվելու միակ ճանապարհն է։ Միայն այդ կերպ են քանդվում Աստծուց մեզ տրվող օգնության և մեր միջև առկա պատնեշները։ Եվ միայն այդ ճանապարհով ենք մենք միանում կյանքի միակ աղբյուրին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, այն լավագույն Բարեկամին, որ երբևէ կարող ենք ունենալ մեր կյանքերում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թո՛ղ ամեն բան ու մոտեցիր Աստծուն։ Մոտեցի՛ր՝ Նրա կամքը ճանաչելով և Նրա կամքին հնազանդվելու որոշումներ կայացնելով։ Փոխի՛ր քո վերաբերմունքը Աստծու Խոսքի հանդեպ և ձգտի՛ր ապրել Աստծու ասած կերպով։ Երբ փոխես քո վերաբերմունքն Աստծու, Նրա Խոսքի և հավատքի կյանքի հանդեպ, այդ ժամանակ քեզ համար դժվար չի լինի Տեր Աստծու՝ դեպի քեզ մեկնած ձեռքերին հանձնել այն ամենն, ինչը տառապանք ու ծանրություն է ծնում քո սրտում, և գտնել այն աննկարագրելի ու մնայուն խաղաղությունը, որը միայն Տեր Հիսուսը կարող է քեզ փոխանցել։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: