November-4

Գլխավոր | Հրաշքներ | Քեզ տկար և թո՞ւյլ ես զգում

Քեզ տկար և թո՞ւյլ ես զգում

Սիրելի բարեկա՛մ, Աստծուն ծառայելն ու Նրա ճանապարհների մեջ մնալն այդքան էլ հեշտ գործ չէ, առավել ևս, երբ լինում են ժամանակահատվածներ, որ դու լինում ես տկար ու հոգնած։ Եվ Աստված քաջատեղյակ է, թե ինչպես են քո ամենօրյա պարտականությունները խլում ժամանակդ, ուշադրությունդ ու զորությունդ։ Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք մանրամասն ուսումնասիրելու ենք Եսայիա մարգարեության 40.29-31 հատվածը։ Աստվածաշնչյան այս զորավոր հատվածն օգնելու է մեզ նորոգելու և վերականգնելու մեր ուժը։ 

«Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա ‭40.29-31‬):

Հոգնածությո՞ւն ունես և քեզ տկար ու թո՞ւյլ ես զգում.

  • Հոգեպես այլևս չե՞ս կարողանում օգտակար լինել քո շրջապատի համար։ 
  • Մինչև օրվա ավարտը ֆիզիկապես դիմանալը քեզնից մեծ ջանքե՞ր են պահանջում։ 
  • Թվում է, թե ամբողջովին ուժասպա՞ռ ես լինում… կամ գուցե երբեք էլ չես ունեցել այդ ուժն ու զորությունը։ 

Ահա մի խոստում քեզ համար, որը լի է հույսով. Աստված նորոգելու է բոլոր նրանց ուժը, ովքեր իրենց հույսն Աստծո վրա են դնում։ Փորձի՛ր մի պահ պատկերացնել, որ․․․

  • Առաջ ես ընթանում առանց տկարության,
  • Վազում ես առանց հոգնելու,
  • Եվ որքան էլ ուժ պահանջվի քեզնից այս ամենն անելու համար, միևնույնն է, քո ուժերը մշտապես նորոգվում են ու թարմանում։ 

Հենց սա՛ է Աստծո ծրագիրը քեզ համար…

Այսօր աղոթում եմ, որպեսզի թույլ տաս անհնարինը հնարավոր դարձնող Աստծուն վերցնելու քո կյանքից այն ամենը, ինչը քեզանից խլում է քո ուժն ու էներգիան՝ կոնֆլիկտները, անհանգստությունները, անքնությունը, վախերն ու տագնապները։ Ինչպես նաև աղոթում եմ, որպեսզի թույլ տաս Նրան նորոգելու քո ուժը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, կաղոթե՞ս ինձ հետ այս աղոթքով. «Երկնային Հա՛յր, քանի՜ անգամ եմ ձախողվել՝ հույս ունենալով, որ իրավիճակները կլուծվեն ինքնաբերաբար և ժամանակը ամեն բան կկարգավորի իմ կյանքում։ Այսօր ես հավատքով դիմում եմ Քեզ, իմ Տե՛ր, քանի որ Դու ես իմ կենսատու ուժի ու զորության Աղբյուրը։ Ես գիտեմ, որ Քեզ հետ միասին ես կարող եմ այս կյանքով ընթանալ առանց հոգնելու, քանի որ Դու ես հոգնածին ուժ տվողը։ Սիրելի՛ Հայր, խնդրում եմ նորոգիր ինձ, նորովի զորացրո՛ւ ինձ, իմ կյանք ուղարկի՛ր Քո երկնային գերբնական ուժը։ Իմաստություն տուր ինձ, որպեսզի Քեզ աղոթեմ ամեն անգամ, երբ կզգամ Քո ուժի ու թարմության կարիքը։ Օգնի՛ր ինձ, որ չհասնեմ այն վիճակին, երբ արդեն բոլորովին սպառված կլինեմ։ Շնորհակալ եմ, իմ Տե՛ր, Քո հավատարմության համար։ Քո հավատարմությունն ու սերն իմ հանդեպ և Քո շնորհն ու ճիշտ ժամանակին ուղարկված օգնությունները թանկագին գանձեր են ինձ համար։ Գոհություն ու փառք Քեզ, իմ Տե՛ր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: