August-22

Գլխավոր | Հրաշքներ | Քանդի՛ր անհաշտության պատնեշները

Քանդի՛ր անհաշտության պատնեշները

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակելու ենք խաթարված հարաբերությունների բժշկության թեմայով մեր զրույցը։

Ստորև կանդրադառնանք հաշտությանը խանգարող պատնեշները քանդելու երկու քայլերի։ Ահա՛ դրանցից առաջինը․

  • Լիովին հանձնվել Աստծուն

Հնարավոր է, որ մենք էլ մեզ միայնակ զգանք մեր կյանքի փոթորիկներում, ինչպես Տեր Հիսուսի աշակերտներն էին հայտնվել փոթորկվող բաց ծովում։ Մեր երկնային Հայրը նման դեպքերում մեզ թույլ կտա առաջ ընթանալ այդ փոթորիկների միջով։ Բայց լինում են ժամանակներ, երբ մեր ուժերով ընտանիքի հոգսերը հոգալու, Տիրոջ խոստացած օրհնություններին հասնելու ճանապարհին կամ մեր սիրելի մարդկանց խնդիրները հարթելիս մենք լիովին ուժասպառ ենք լինում։ Մենք շարունակում ենք պայքարել դժվարությունների ալիքների դեմ, քանի դեռ մեր ձեռքերը չեն թուլացել։ Կամ․․․ դիմում ենք Աստծուն և ստանում ենք Նրա օգնությունն ու անվերապահ աջակցությունը։ Սեփական ուժերին ապավինելն ու չափազանց ինքնավստահ լինելը Տեր Աստծու հետ հաշտվելու մեծագույն խոչընդոտն է։     

  • Սովորել ներել

Տարատեսակ կոնֆլիկտները ցավ են պատճառում և կարող են թողնել հուզական կամ նույնիսկ հոգևոր սպիներ։ Երբեմն մեր առաջին արձագանքը բարկությունն իբրև ինքնապաշտպանական վահան օգտագործելն է, որպեսզի ավելի չվնասվենք։ Բայց Տեր Աստված Իր անսահման սիրով մեզ քաջալերում է, որ թողնենք այդ կեղծ ապահովությունը։ Նա արդար Աստված է և հոգում է մեզ համար այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք չի կարող դա անել։ 

Ներել՝ նշանակում է ազատ արձակել բանտարկյալին, իսկ հետո հասկանալ, որ ինքդ էիր բանտարկված բարկության կապանքներով։

Խորհե՛նք Տեր Հիսուսի փոխանցած այս մեծագույն ճշմարտության շուրջ․ «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մատթեոս 6․12)։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ քո կյանքի դժվարությունների վերահսկողութունն ամբողջությամբ հանձնես Տեր Աստծուն՝ անկախ նրանից, թե որքան ցավ ես կրում հիմա։ Նա է քեզ ազատողն ամեն կապանքից, որ խանգարում է քո լիարժեք ու խաղաղ ապրելուն։  

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո շնորհքի և Քո սիրո համար։ Շնորհակալ եմ Քո խրատների համար, որոնք չեն դատապարտում, այլ ինձ խրատելու և ուղղելու համար են։ Սովորեցրո՛ւ ինձ լիովին ապավինել Քեզ, ներել այնպես, ինչպես Դու ես ասել, որ ներենք։ Ես ուզում եմ ամեն օր Քո կամքը կատարել։ Խնդրում եմ, որ հեռացնես այն ամենն, ինչ խանգարում է ինձ ապրելու լիակատար հաշտության և խաղաղության կյանքով։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Առաջարկում եմ նաև լսել  «Ի՞նչ է ներումը և ինչպես ներել» վերնագիրը կրող այս պատգամը՝

Եղի՛ր օրհնված։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: