November 13

Գլխավոր | Հրաշքներ | Փառաբանության առաջին պտուղը…

Փառաբանության առաջին պտուղը…

Սիրելի բարեկա՛մ, Տեր Հիսուսի փոխանցած ուղերձի հիմքը միմյանց սիրելու պատվիրանն էր։ Բայց այս պատվիրանը պահելը երբեմն այնքա՜ն բարդ է թվում․․․ Ինչպե՞ս սովորենք իրապես ու անկեղծ սիրել միմյանց։ 

Աստծուն փառաբանելը մեզ կարող է օգնել այս հարցում։ Ես այն համեմատում եմ Տիրոջը սեր խոստովանելուն։ Այս խոստովանության ժամանակ ես ասում եմ, թե ինչո՞ւ եմ Նրան սիրում, ի՞նչն է այդ սիրո պատճառն ու շարժառիթը։ Փառաբանության ժամանակ ես իմ հայացքն ուղղում եմ Նրան, և իմ սիրտը շրջվում է դեպի Տերը։ Եվ որքան շատ ժամանակ եմ անցկացնում Նրա հետ, այնքան․․․ 

  • Ավելի Է Նա իմ կյանքի անբաժան մասը դառնում,
  • Ավելի եմ սիրով լցվում Նրա հանդեպ,
  • Ավելի եմ ճանաչում Նրան,
  • Ավելի Է Նրա սրտի մի մասնիկը դառնում իմ սրտի էությունը։

Փառաբանության առաջին պտուղներից մեկն այն է, որ Աստծո սրտի մի մասնիկը տեղափոխվում է մեր սրտերի մեջ, և այդպիսով, մենք սովորում ենք մյուսներին սիրել Աստծո սիրով։ 

Սովորի՛ր ուրիշներին քննադատելու փոխարեն գտնել այն պատճառները, որոնք լավ հիմք են այդ մարդկանց սիրելու համար։ Եթե սովորես մարդկանց մեջ բարին ու լավը տեսնելու հմտությունը, ապա քո շրջապատին շատ ավելի դրական աչքերով ես սկսելու նայել։ 

Աստվածաշնչում կարդում ենք Տեր Հիսուսի այս խոսքերը. «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» ‭(Հովհաննես ‭13․35‬)։ https://bible.com/bible/2329/jhn.13.35.ՆՎԱԱ

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ե՛կ միասին խնդրենք Աստծուն, որպեսզի Նա օգնի մեզ սիրել այնպես, ինչպես Ինքն է սիրում մարդկանց։ Որպեսզի Նա մեզ տա համապատասխան խոսքեր և առաջնորդի դեպի այնպիսի գործեր, որոնք բարիք կլինեն նրանց համար, ում այսօր կհանդիպենք օրվա ընթացքում։ 

Աղոթում եմ նաև, որպեսզի քո օրը լցված լինի փառաբանությամբ և Աստծո ստեղծած գեղեցկությամբ։ Աստված թո՛ղ առատապես օրհնի քեզ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: