Մենք շարունակում ենք «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա։
«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):
Սիրելի՛ բարեկամ, այսօր Տերն ասում է քեզ. «Քա՛ջ եղիր»:
Աստված քաջացրել էր նաև Դանիելի նման խիզախ մարգարեին․ «Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող Տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես» (Դանիել 10․19):
- Սիրտդ անհանգի՞ստ է: Քաջացի՛ր։ Աստված քեզ հետ է:
- Մեզ խաղաղություն պարգևող Տերը այն չի տալիս մասնակի, այլ տալիս է ամբողջական կերպով։
- Նրանք, ովքեր հայացքն ուղղում են Աստծուն և մաս դառնում Նրա առաքելության, կարող են վստահ լինել, որ Տերը հոգ կտանի իրենց մասին:
- Աստված նաև համապատասխան ունակություններ է պարգևում նրանց, ում կանչում է որևէ ծառայության մեջ։
- Աստված արդարությունը կյանքի կոչողն է:
- Նա է ապահովում մեզ ամեն անհրաժեշտ բաներով:
Քեզ քաջ լինելու կոչ անող Տերն ավելի զորեղ է, քան այն ամենը, ինչը հուսահատեցնում է քեզ:
Աստվածաշնչում կարդում ենք նաև այս տողերը․ «Սակայն այսպես է ասում Տերը՝ քո Արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես: Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի» (Եսայիա 43․1-2):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եղի՛ր համարձակ: Քեզ շրջապատողները գուցե լիովին չեն ճանաչում քեզ, բայց Աստված անունով է կոչում քեզ։ Դու Նրանն ես։ Նա քեզ հետ է նույնիսկ այն ժամանակ, երբ անցնում ես փորձության կրակների միջով:
Նրա կողքին դու երբե՛ք մենակ չես: Քաջացի՛ր։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը