IMG_8175

Գլխավոր | Հրաշքներ | Տերը կանչում է քեզ, որ դառնաս Իր աշակերտը

Տերը կանչում է քեզ, որ դառնաս Իր աշակերտը

Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ ևս մեկ գործիքով, որը, հույս ունենք, օրհնություն կլինի քեզ համար և քեզ կօգնի հավատքի կյանքում ամրանալու և Տեր Հիսուսի հավատարիմ ու պտղաբեր աշակերտը դառնալու հարցում։ 

Սիրելի՛ բարեկամ, մեր այսօրվա նվերը կոչվում է «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք Աստծուն փնտրող յուրաքանչյուր անհատի համար ունենք մի ծառայություն, որը կոչվում է «Առցանց աշակերտական խմբերի ծառայություն»։ Այս ծառայությունը հասանելի է աշխարհի ցանկացած վայրում և համացանցի միջոցով հնարավորություն է ընձեռում մարդուն մասնակցելու հոգևոր քննարկումների, հոգևոր դասընթացների և աստվածաշնչյան սերտողությունների։

Առանց աշակերտության չկա հոգևոր աճ։ Նախորդ կիրակի օրը մեր եկեղեցում վկայությունների ծառայություն էր, և եղբայրներից մեկն իր վկայության ժամանակ շեշտեց, որ իրական ապաշխարություն էր ապրել մոտ տասը տարի առաջ։ Բայց քանի որ չէր նվիրվել աշակերտության ընթացքին և չէր աճել հոգևորապես, թշնամին հեշտությամբ կարողացել էր նրան գայթակղել ու կրկին քաշել աշխարհային կյանքի ողջ ապականության մեջ։ 

Իրականում, Տեր Հիսուսն Իրեն հավատացած յուրաքանչյուր մարդու ասում էր, որ նախ պետք է աշակերտ դառնա։ Նաև առաջին եկեղեցին հավատացյալներին աշակերտ էր կոչում․ «Այդ քաղաքում ևս ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն ու Անտիոք» (Գործք Առաքելոց 14.21):

https://my.bible.com/hy/bible/2329/ACT.14.21.ՆՎԱԱ

Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականը նույնպես խոսում է աշակերտության մասին․ «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.19-20):

https://my.bible.com/hy/bible/2329/MAT.28.19-20.ՆՎԱԱ

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հնարավոր չէ հավատալ Ավետարանին, ապաշխարել, բայց չդառնալ աշակերտ։ Կարծում եմ՝ մերօրյա քրիստոնեության ողբերգություններից մեկը հենց առանց աշակերտության քրիստոնեությունն է։ Քրիստոսին ամբողջ սրտով հավատացող մարդիկ չեն նվիրվում Նրա պատվիրածները սովորելու ու պահելու հարցում հմտանալու ընթացքին։ Արդյունքում՝ բազմաթիվ հավատացյալներ աճում են առանց արմատների կամ իրենց հավատքի տունը կառուցում են ավազի, այլ ոչ թե ժայռի վրա։ 

Քաջալերում եմ քեզ օգտվել «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ» անվանումը կրող մեր սուրբծննդյան նվերից։ Եթե դու որևէ եկեղեցու անդամ չես կամ դուրս ես մնացել հոգևոր խնամքից․․․, եթե չկա մեկը, ով կօգնի քեզ քո հոգևոր ընթացքի մեջ աճելու և ամրանալու հարցում, ապա առաջարկում եմ միանալ մեր առցանց աշակերտական խմբերին և հավատարիմ ու կարգապահ ընթացքի շնորհիվ աճել ու ամրանալ Տեր Հիսուս Քրիստոսին աշակերտ լինելու մեջ։

Աշակերտական խմբերին միանալու համար կարող ես գրել arman@hisus.am հասցեին կամ կապ հաստատել ինձ հետ WhatsApp, Viber, Telegram հավելվածների միջոցով (+37493315680) կամ էլնամակ գրել իմ ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/arman.manukyan

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: