September25

Գլխավոր | Հրաշքներ | Նրա սիրո մեջ ուրախություն կա

Նրա սիրո մեջ ուրախություն կա

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք Սաղմոս 94․18-19 հատվածի վրա հիմնված ուղերձների շարքը, որը նպատակ ունի մեզ սովորեցնել Տիրոջից իրական ուրախություն ընդունելու կերպը։

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19

Տիրոջ ողորմությունները մեր հանդեպ խոսում են Նրա սիրո մասին։ Աստված միշտ սիրել և սիրում է քեզ։ Անգամ նախքան քո ծնվելը Աստված սիրել է քեզ և հրաշալի ծրագրեր է պատրաստել քո կյանքի համար։ 

Ահա թե ինչ է մեզ փոխանցում Աստծո Խոսքը․ «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5․8

Աստված սիրում է քեզ․․․ Նրա սիրո ամենավառ դրսևորումը Գողգոթայի խաչն է։ Եթե մարդը երբևէ որևէ կասկածի միտք ունենա Աստծու սիրո առումով, ապա Քրիստոսի զոհը լավագույն պատասխանն է այդ բոլոր կասկածներին։ Աստված սիրում է քեզ․

  • Նրա սերը քեզ հետ է քո կյանքի ծանրագույն իրավիճակներում և քո բոլոր անհանգստությունների մեջ։ Աստծու սերը քեզ տանում է Նրա ամուր ձեռքերի, Նրա գորովալի գրկի ապահովության մեջ։ 
  • Նրա սերը քեզ հետ է, երբ դու ֆինանսական խնդիրների մեջ ես։ Աստված սիրում է քեզ և ելքն է ցույց տալիս։ 
  • Նրա սերը քեզ հետ է առողջական խնդիրների առկայության պարագայում։ Աստված սիրում է քեզ, իսկ Նրա շնորհքը զորացնում է քեզ ամեն իրավիճակում։ 
  • Նրա սերը քեզ հետ է, երբ ընտանեկան խնդիրների ես բախվում։ Աստված և՛ քեզ է սիրում, և՛ քո սիրելիներին։ 
  • Նրա սերը քեզ ուրախություն է պարգևում։ Աստված Իր հայրական ձեռքերն է քեզ ուղղել և գրկաբաց սպասում է, որ գնաս Իր մոտ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երկնային Հայրը գրկաբաց սպասում է քեզ։ Առաջարկում եմ լսել «Աստված սիրում է քեզ» վերնագրով այս պատգամը՝
https://youtu.be/IUbN-egXsiQ

Ե՛կ միասին մեր գոհությունը հայտնենք Աստծուն Իր անսահման սիրո համար․ «Տե՛ր, ինչպե՞ս կարող եմ չփառաբանել քեզ։ Դու սքանչելի ես, և սքանչելի է նաև իմ հանդեպ Քո սերը։ Երբ ես վախերի ու անհանգստությունների մեջ եմ, Քո բարությունը իմ զորությունն է դառնում։ Երբ իմ շուրջն ամեն բան ասես փուլ է գալիս, Քո հավատարմությունն է ինձ պահում ոտքի վրա։ Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քո անսահման սիրո ու մեծ ողորմածության համար։ Այո՛, Տե՛ր, Քո սերն ինձ ցնծություն և ուրախություն է պարգևում։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով, ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: