Սիրելի՛ բարեկամ, նոր օր է սկսվում, և Տերը՝ քո Հովիվն ու Պահապանը, գիտի այն ամենը, որ լինելու է այսօր։ Ինչպես Աստծո Խոսքն է վստահեցնում, Աստված կամենում է քեզ հետ միասին անցնել քո կյանքի ուրախ ու բարդ ընթացքներով։
«Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ» (Ելից 33.14):
Քո ցանկություններով ու նախընտրություններով օրդ ծրագրելու փոխարեն, կենտրոնացի՛ր Տեր Աստծո կամքի վրա և այն ամենի վրա, որ Նա է պատրաստել քեզ համար։
Գոհացի՛ր Տիրոջից կյանքիդ այս նոր օրը քեզ պարգևելու համար։ Այսօր քո կյանքի մնացած հատվածի առաջին օրն է… Սկսի՛ր այն լավատեսությամբ ու Աստծո պաշտպանության գիտակցումով։ Աստված բարի է։ Եվ եթե դու հավատում ես Նրա Խոսքին ու հնազանդվում ես Նրա կամքին, ապա Նա քո կյանքի Տերն է։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահություն ունեցի՛ր Տեր Աստծո հոգատարության վրա։ Նա քեզ հետ է ամեն ակնթարթ, անգամ երբ դու չես զգում Նրա ներկայությունը։ Գոհացող վերաբերմունքը կօգնի քեզ տեսնելու կյանքիդ իրողությունները Նրա ակնկալիքների տեսանկյունից։
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, խնդրում եմ հայտնիր ինձ Քո կամքը, որ ունես իմ կյանքի այս նոր օրվա համար։ Ինչ էլ այսօր պատրաստած լինես ինձ համար, ես շնորհակալ եմ, որ այսօր էլ ես արթնացա, և շնորհակալ եմ այն կյանքի ու փրկության համար, որ շնորհել ես ինձ։ Շնորհակալ եմ նաև, որ ինձ հիշեցնում ես երախտապարտ լինելու և հավատարմորեն քեզ ծառայելու օրհնությունների մասին։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ ամենաապահով վայրը Աստծո հետ քո մտերիմ հարաբերության մեջ է։ Եվ որքան մտերիմ է այդ հարաբերությունը, այնքան ավելի վստահ կարող ես լինել Նրա ապահովության մեջ։ Վայելի՛ր երկրային ճամփորդությունդ այս հրաշալի օրը Տեր Հիսուսի հետ միասին։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը