Տեր Հիսուսը եկավ, որպեսզի զորացնի տկարներին: Գուցե այսօր հենց քե՛զ համար է այս գրառումը, քանի որ անցնում ես կյանքիդ տկարության շրջաններից մեկով՝ լինի դա քո կյանքի բարոյական, ֆիզիկական թե զգացմունքային ոլորտներում, հարաբերությունների մեջ թե հոգևոր կյանքում։ Տեր Հիսուսն ասել է. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9.12)։
Սիրելի՛ բարեկամ, մեր սքանչելի Տերն իսկապես եկել էր որոնելու, բարձրացնելու և փրկելու կորածներին, որոնք տկարացած էին և մերժված: Նա այսօր էլ բարձրացնում է մեզ Իր սիրո ձեռքերով: Նա ուզում է ջերմացնել քեզ Իր սիրո ապահով գրկի մեջ․․․ Նա քեզ առաջնորդում է դեպի Հայրը և փափագում է մխիթարել քեզ:
Տեր Հիսուսը մեզ երբե՛ք մենակ չի թողել։ Նա ուղարկել է Սուրբ Հոգուն, որ ճշմարտացիորեն կոչվում է Մխիթարիչ: Աստված գիտի, թե որքա՜ն մեծ է մխիթարության քո կարիքը։ Եվ Սուրբ Հոգին` Մխիթարիչը, ամեն օր քեզ հետ է։ Նա անգամ բնակություն է հաստատում Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր մարդու ներսում։
Եթե դու անկեղծորեն հավատում ես Տեր Հիսուսին և Նրա ուսուցանած սկզբունքներին ու պատվիրաններին, եթե ընդունել ես Նրան իբրև քո կյանքի Տեր ու Փրկիչ և որոշում ես կայացրել ապրելու Նրա աշակերտի կյանքով, ապա հե՛նց քեզ համար է Աստվածաշնչի այն հաստատուն պնդումը, որ դու Սուրբ Հոգու տաճարն ես։ Եվ եթե դու Սուրբ Հոգու տաճար ես, ապա պետք է թույլ տաս, որ Նա նորոգի քո կոտրված ու փշրված էությունը՝ մխիթարի, զորացնի և բարձրացնի քեզ: Տերը լսում է քո աղոթքներն ու աղաչանքները: Շարունակի՛ր մոտենալ Նրան և ընդունի՛ր Նրանից քո կյանքի համար անհրաժեշտ օգնությունը։
«Երբ ես ոչինչ չունեի, հուսահատված էի և պարտված, ես աղաղակեցի, և Տերը լսեց ու փրկեց ինձ իմ բոլոր նեղություններից՝ բերելով Իր հրաշք ազատագրումը, երբ ինձ դա ամենից շատն էր անհրաժեշտ» (հիմնված Սաղմոս 34.6 խոսքի վրա)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված լսում է քո աղոթքները: Այսօր ուզում եմ խնդրել քեզ, որ ժամանակ հատկացնես, առանձնանաս և անկեղծորեն պատմես Նրան քո կարիքների մասին: Քո հույսը դիր Աստծու վրա, որովհետև Նա մեր ապաստանն է՝ մեր իրական օգնությունը դժվարությունների ժամանակ: Առանձնացի՛ր և զրուցի՛ր քո երկնային Հոր հետ։ Նա սպասում է քեզ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը