May-17

Գլխավոր | Հրաշքներ | Յոթ բանալի Աստծո հետ անխափան կապ ունենալու համար…

Յոթ բանալի Աստծո հետ անխափան կապ ունենալու համար…

Սիրելի՛ բարեկամ, երբևէ փորձե՞լ ես ներբեռնել մի ֆայլ, որը մի քանի գեգաբայթ ծավալ է ունեցել: Կապի արագությունից կախված՝ այդ գործընթացը կարող է տևել մի քանի ժամ կամ նույնիսկ օրեր: Ինչևէ, իսկ եթե քո կապը անխափան է և գերարագ, ապա նույն ներբեռնումը կարող է ընդամենը րոպեներ տևել: Եթե ունեցել ես նման փորձառություն, ապա հաստատ զգացած կլինես գերարագ կապ ունենալու առավելությունը։

Նույն կերպ, նկատե՞լ ես արդյոք, որ որոշ քրիստոնյաներ կարծես ավելի որակյալ կապուղի ունեն Տեր Աստծու հետ հաղորդակցության համար, քան մյուսները: Տե՛ս, թե ինչ է ասում Աստվածաշունչը Գործք Առաքելոց 10․34-35 հատվածում. «Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է Նրանից ու արդարություն գործում, ընդունելի է Նրան»։

Այլ կերպ ասած՝ Տեր Աստծու համար չկան նախընտրելի և առանձնահատուկ մարդիկ, որոնց հետ Նա ուզում է հաղորդակցվել, իսկ մյուսների հետ՝ ոչ։ Այդ դեպքում ի՞նչը կարող է մեզ օգնել Նրա հետ ավելի որակյալ կապ հաստատելու գործում: Ահա 7 գործնական բանալիներ.

  1. Պարբերաբար խորհի՛ր Աստծու մասին: Աստվածաշունչն ասում է` մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսիք մեր մտքերն են մեր սրտերում (Առակաց 23․7
  1. Ընկղմվի՛ր Նրա Խոսքի մեջ… ոչ միայն պարզապես կարդալով, այլ յուրաքանչյուր խոսքի շուրջ խորհելով և ավելի խորը մտորելով այն խոսքի շուրջ, որն ավելի շատ է դիպչում ձեր սրտին:
  2. Թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին գործի քո կյանքում։ Սկսի՛ր Նրա հետ անձնական հաղորդակցություն ունենալու փափագից։ Շատ քրիստոնյաների համար բնական չէ Աստծո ձայնը լսելը։ Սակայն այդպես չէ այն քրիստոնյաների պարագայում, որոնք որակյալ կապուղի ունեն Նրա հետ հաղորդակցության համար:
  3. Զարգացրո՛ւ օգտակար սովորություններ և կյանքումդ հաստատի՛ր հոգևոր կարգուկանոն, առանձնացրո՛ւ մենիկ մի վայր, ինչպես Տեր Հիսուսը, Ով պարբերաբար գնում էր Գեթսեմանի պարտեզ աղոթելու:
  1. Գովաբանի՛ր և փառաբանի՛ր Աստծուն քո երգերով: Փառաբանությունը սքանչելի մի հաղորդակցություն է հաստատում Տեր Աստծո հետ: Երբ մենք գովերգում ենք Նրան մեր երգերով, մենք փայլում ենք ուրախությունից, և մեր երեսը չի տրտմում ամոթի պատճառով (Սաղմոս 34․5):
  2. Եղի՛ր երախտապարտ: Երախտագիտությունը մեզ մոտեցնում է Աստծու սրտին: Սկսի՛ր ու ավարտի՛ր օրդ «Տեր, շնորհակալ եմ Քեզնից…» արտահայտությամբ և բարձրաձայն ասա՛ բաներ, որոնց համար իրոք շնորհակալ ես:
  3. Նմանվի՛ր նրանց, ովքեր մեծ հավատք ունեն: Պողոս առաքյալը գրում է հետևյալը. «Նմանվեք ինձ, քանի որ ես ինքս փորձում եմ նմանվել Քրիստոսին» (Ա Կորնթացիս 11․1):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս ցանկն, անշուշտ, վերջնական չէ, սակայն այն լավ սկիզբ կարող է լինել քեզ համար՝ Աստծո հետ որակյալ կապ հաստատելու առումով: Եվ եթե դու ասվածից բացի այլ առաջարկներ ունես Տիրոջ հետ բարձրակարգ կապ հաստատելու վերաբերյալ, ապա խնդրում եմ՝ այս ուղերձի ներքևում մեկնաբանություն գրես կամ գրես ինձ անձնական նամակով:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: