Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ ևս մեկ գործիքով, որը, հույս ունենք, օրհնություն կլինի քեզ համար և քեզ կօգնի հավատքի կյանքում ամրանալու և Տեր Հիսուսի հավատարիմ ու պտղաբեր աշակերտը դառնալու հարցում։
Սիրելի՛ բարեկամ, մեր այսօրվա նվերը կոչվում է «ՔՈ ՀՐԱՇՔԸ ՔՈ ՀԵՌԱԽՈՍԻ ՄԵՋ»։ Այս տարօրինակ անունով նվերը հե՛նց «Քո հրաշքն ամեն օր» ծառայության հեռախոսային հավելվածի մասին է, որը կարող ես ներբեռնել App Store-ից կամ Google Play Market-ից։ Այն քեզ հնարավորություն կտա քո հեռախոսի մեջ ունենալ մեր ամենօրյա ուղերձների թե՛ տեքստային և թե՛ աուդիո տարբերակները։
Իրականում, մենք «Քո հրաշքն ամեն օր» ուղերձները պատրաստում ենք որպես յուրաքանչյուր մարդու հոգևոր ինքնակրթությանը նպաստող մի միջոց։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ Աստծու Խոսքի մեջ բժշկարար ու վերականգնող ազդեցություն կա։ Եվ մեր ուղերձները զորավոր ու ազդեցիկ են այնքանով, որքանով դրանցում արտացոլվում են Աստծու Խոսքի սկզբունքներն ու ճշմարտությունները։
«Կենդանի է Աստծու Խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները» (Եբրայեցիս 4.12):
«Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ներբեռնելով «Քո հրաշքն ամեն օր» հավելվածը քո հեռախոսի մեջ՝ դու քո ձեռքի տակ կունենաս մեր ուղերձների ողջ արխիվը և կարող ես ժամանակ առ ժամանակ ընթերցել ու լսել մեր նախորդ ուղերձները։ Ինչպես նաև ամեն օր կստանաս դրանք քո հեռախոսի հավելվածի մեջ։
Ինձ մնաց միայն բացատրել, թե ինչպես գտնես «Քո հրաշքն ամեն օր» հավելվածը։ Դրա համար App Store-ում կամ Google Play Market-ում պետք է որոնել “A Miracle Every Day” անվանումը, ինչը «Քո հրաշքն ամեն օր» անվանման անգլերեն տարբերակն է։ Ներբեռնելուց հետո գրանցվիր և ընտրիր լեզուն, որը մեր դեպքում հայերենն է։ Եվ վերջ։ «Քո հրաշքն ամեն օր» հավելվածի օգնությամբ դու մի հրաշալի գործիք կունենաս քո հոգևոր ինքնակրթության համար։
Աղոթում եմ, որ մեր նվերները իրապես օգտակար լինեն քեզ համար և օգտակար լինեն քո հավատքի ամրացման հարցում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը