Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։
Դժգոհող ու տրտնջացող մտածելակերպից ազատվելու առաջին քայլը քո ունեցած ամեն ինչի համար Տեր Աստծուն շնորհակալություն հայտնելն է։
Կարո՞ղ ես հիմա մի պահ դադար վերցնել, ժամանակ հատկացնել և սրտանց շնորհակալություն հայտնել Տեր Աստծուն։
Մտածե՞լ ես երբևէ, որ կարող ես տագնապներից և անհանգստություններից ազատվել՝ պարզապես Աստծուց գոհանալով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո ով լինելու համար, ինչպես նաև Աստծու շնորհած բարիքների համար Աստծուն շնորհակալ լինելն առաջին և ամենակարևոր քայլն է, որովհետև հենց տագնապն անհետանա, հավատքդ ավելի ամուր կդառնա։ Իսկ հավատքով և հույսով լի սիրտը հաճեցնում է Աստծուն։
«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5․7)։
Սա Տեր Աստծո խոստումն է, Նրա օրենքը՝ եթե հայտնես կարիքներդ ու խնդիրներդ Նրան, Նա Իր ողորմությունն ու շնորհքը քեզ կտա։
Այլևս մի՛ անհանգստացիր և մի՛ մտահոգվիր, փոխարենը սկսի՛ր գոհանալ և շնորհակալություն հայտնել Աստծուն։
Կարո՞ղ ենք միասին աղոթել հենց հիմա այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Աստված, շնորհակա՛լ եմ Քո զորավոր Խոսքի համար, որ լի է իմաստությամբ։ Հիմա գիտեմ, որ երախտագետ լինելը այն բանալին է, որ Դու տվել ես, որպեսզի ազատվեմ անհանգստությունից և կատարելապես խաղաղ լինեմ Քեզ հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ ունեմ։ Շնորհակալ եմ, որ Դու, Տե՛ր, գիտես, թե ինչպիսի իրավիճակում եմ ես, գիտես իմ խնդիրների մասին և մշտապես ինձ համար հոգ ես տանում Քո անսահման բարությամբ, հավատարմությամբ ու համբերությամբ։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը