October-11

Գլխավոր | Հրաշքներ | Խաղաղությունը քո ժառանգությունն է

Խաղաղությունը քո ժառանգությունն է

Սիրելի՛ բարեկամ, սթրեսը մեր ֆիզիկական, հոգևոր և զգացմունքային առողջության համար ամենավտանգավոր թշնամիներից մեկն է։ Սակայն, Աստված մեզ չի ստեղծել շարունակական անհանգստության վիճակում ապրելու համար: Նա ուզում է, որ դու ապրես Իր խաղաղությամբ լեցուն կյանքով: Միակ պայմանը Քրիստոսի աշակերտ դառնալն է։ Հե՛նց Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտների համար է հետևյալ խոստումը, որը Տեր Հիսուսն է անձամբ փոխանցել. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14.27

Ես հասկանում եմ, որ Տեր Հիսուսի խոստացած այս խաղաղությունը շատ հաճախ է հարձակումների ենթարկվում կամ խախտվում տարբեր իրավիճակների մասին ստացվող լուրերից, որոնք կարող են լինել մեր աշխատավայրում կամ ընտանիքում, լինեն երկրի իրավիճակի կամ քո առողջության վերաբերյալ, հարաբերությունների կամ ֆինանսական դժվարությունների մասին և այլն։

Այսպիսով, գուցե մտածում ես, թե ինչպե՞ս կարող ես այս ամեն խառնաշփոթի ու փոթորկալի իրավիճակների մեջ իրապես ապրել Տեր Հիսուսի խոստացած այդ խաղաղությունը։ Ինչպե՞ս է դա հնարավոր, «չանհանգստանա՞լ» կամ «չվախենա՞լ» այդ անհանգստացնող իրավիճակներին ու իրադարձություններին դեմ հանդիման բախվելիս։ Աստված այս ամենի մեջ միայն մեկ բան է մեզ ասում՝ «Վստահի՛ր Ինձ»:

Այսօր Նա հրավիրում է քեզ վերադառնալու Իր մոտ։ Նրա մոտ է ամենաապահով վայրը։ Ինչպե՞ս ենք կարող դա անել գործնականում, երբ ընկել ենք հոգեբանական ճգնաժամի մեջ, երբ հարաբերությունները մեր սիրելիների հետ փլուզման եզրին են, երբ հիվանդության ցավն անտանելի է դառնում, երբ անհասկանալի վախերը վերածվում են տագնապների նոպաների և այլն։ Ինչպե՞ս․․․, երբ թվում է՝ ամեն բան սխալ է ընթանում քո կյանքում․․․

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու պետք է հավատաս և շարունակես վստահել Տիրոջը՝ հիմնվելով Նրա Խոսքի և Նրա Խոսքի մեջ տրված խոստումների վրա՝ անկախ քո կյանքի հանգամանքներից և իրավիճակներից, քանի որ.

  • Տեր Աստծու Խոսքը ճշմարիտ է, Նրա խոստումները՝ վստահելի։
  • Նա սիրում է քեզ անսահման մեծ սիրով։
  • Նա Հայր է, որ հոգ է տանում քեզ համար։

Իմ սեփական փորձից գիտեմ, որ Տեր Աստծուն վստահելը կյանքի բարդագույն իրավիճակներում այնքան էլ հեշտ չէ։ Եղել են ժամանակներ, երբ ես շատ եմ ուզել վստահել Աստծուն և ընդունել Նրա խոստացած խաղաղությունը, սակայն չեմ կարողացել դա անել և անհանգստություններն ու վախերը, այնուամենայնիվ մնացել են։ Սակայն ուզում եմ այսօր կիսվել քեզ հետ, թե ինչպե՞ս եմ հաղթահարել նման իրավիճակները։ 

Գաղտնիքը հոգևոր աճի մեջ է, որը բխում է Տեր Աստծո հետ անձնական մտերմությունից։ Ինձ շատ են դիմում մարդիկ, որոնք ակնկալում են, որ մեկ աղոթքը կախարդական փայտիկի պես հպվելու է իրենց և ազատելու է բոլոր վախերից։ Եվ Աստծո հետ մտերմություն փնտրելու փոխարեն նման մարդիկ փնտրում են ավելի զորավոր և ավելի օծված աղոթողների, որովհետև նախորդների աղոթքը չէր օգնել իրենց։ 

Գտի՛ր Աստծուն սիրող և աստվածավախ կյանքով ապրող հոգևոր առաջնորդ, ով կսովորեցնի քեզ աղոթել, կուղղորդի քեզ Աստվածաշնչի հետ ընկերանալու ու Աստծո Խոսքը սիրելու ընթացքի մեջ և կվերահսկի քո հոգևոր աճն ու մեղքի դեմ մղվող քո պատերազմի ընթացքը։ Այս ամենը քեզ կմտերմացնի Տեր Աստծո հետ։ Դու ավելի լավ կճանաչես Նրան։ Կգիտակցես Նրա խոստումների ավելի իրական լինելը, քան քո աչքերի տեսած իրականությունն է իրական քեզ թվում։ Եվ այս ամենը կօգնի, որ Նրա խաղաղությունը տիրի քո սրտում, անկախ քո աչքերի տեսած իրականության բերած վախի ու անհանգստության ազդակների առկայության։ 

Ե՛կ աղոթենք միասին և խնդրենք Աստծուց, որ ոչ ոք և ոչինչը չկարողանա գողանալ քեզնից այն խաղաղությունը, որը Նա է քեզ խոստացել․ «Հա՛յր, ես խոստովանում եմ, որ կյանքի հոգսերը երբեմն կարողանում են գողանալ իմ խաղաղությունը: Այսօր ես ընտրում եմ Քեզ վստահելը: Ուզում եմ հայացքս ուղղել Քեզ և ոչ թե՝ իմ դժվարություններին: Դու իմ Հայրն ես, և Քեզ մոտ է իմ բոլոր խնդիրների լուծումը: Ես վստահում եմ Քո զավակներին տրված բոլոր խոստումների իրականացմանն իմ կյանքում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: