Սիրելի՛ բարեկամ, առաջարկում եմ վերհիշել Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):
Մեր Աստված աննկարագրելիորեն առատաձեռն է. Նա ողորմած է ու ներող։ Նա անգամ Իր միածին Որդու կյանքն է զոհել հանուն մեր փրկության:
Խաչի վրա Տեր Հիսուսն ասաց. «Կատարված է» (Հովհաննես 19․30):
Ինչպիսի՜ պնդում… Նա իրագործել էր ամեն բան, ինչը երկրի վրա պետք է աներ..
- Նա կրեց իմ և քո բեռները` ցավը, մեղքերը, տառապանքը, հիվանդությունները։
- Նա իմ և քո մեջ վերականգնեց մեր երկնային Հոր հետ հարաբերություն հաստատելու արտոնությունն ու հնարավորությունը։
- Նա իմ և քո մեջ վերականգնեց հույսի բոցկլտացող ճրագները:
Ահա՛ թե ինչ է ասում Դավիթ թագավորը Սաղմոս 23:2 խոսքում․ «Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ»:
Քո խաղաղությունը կախված է Տեր Աստծու ուղղորդումը լսելուց։ Եթե միայն լսես, թե դեպի ուր է Նա քեզ առաջնորդում․․․ Նա կարող է ուղղորդել Իր զավակներին այնտեղ, որտեղ մեր հոգիներն ու մարմինները հանգիստ կգտնեն:
Այո՛, հանգիստն ու խաղաղությունը՝ մեր իրական երջանկությունը Տեր Հիսուսի՝ մեր Բարի Հովվի հետ մտերմության մեջ է։ Իրական խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս, որ Աստված գործի…
Աստծու համար թանկ ու սիրելի´ զավակ, եթե դեմ չես, ապա կարող ենք հենց հիմա միասին աղոթել այն ամենի համար, ինչը բեռի պես ծանրացել է քո ուսերին։ Ե´կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ միշտ կողքիս լինելու համար և իմ մասին հոգ տանելու համար: Շնորհակալ եմ Քո ամենօրյա հոգատար ու ողորմած ներկայության համար: Ահա՛ այն իրավիճակը, որի միջով ես անցնում եմ: Ես այս խնդրի լուծումն ամբողջովին վստահում եմ Քեզ: Ես ինքս միայնակ ոչինչ չեմ կարող անել այս իրավիճակը շտկելու համար։ Տե՛ր, ես հույսս Քեզ վրա եմ դրել և իմ հոգսը հանձնում եմ Քեզ մեծ հավատով, որ Դու ինձ հանգիստ ու խաղաղություն ես պարգևելու: Ուզում եմ լսել Քո խորհուրդները և գնալ այն ուղղությամբ, որով Դու ինձ կառաջնորդես։ Շնորհակալ եմ օգնության ու հույսի համար և այս դժվարին պահին իմ կյանքում գործելու համար: Աղոթում եմ Քո սուրբ անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը