december-6

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞ւ է կարևոր Աստծո կամքի համեմատ աղոթելը

Ինչո՞ւ է կարևոր Աստծո կամքի համեմատ աղոթելը

Իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ աղոթքիս կյանքը ավելի շատ կարելի էր բնութագրել որպես ավտոմատ կերպով կամ սովորության համաձայն նույնատիպ բառերով ու խնդրանքներով Աստծուն ուղղված խնդրվածքների շարք։ Հիշում եմ, որ այդ ժամանակներում ինձ համար աղոթքն ասես կրոնական պարտականություն լիներ։ Ես ոչ թե աղոթում էի, որ հաղորդակցվեմ իմ երկնային Հոր հետ, այլ քանի որ կարծում էի, որ որպես հոգևոր մարդ՝ պետք է աղոթքի կյանք ունենամ։

Սիրելի՛ բարեկամ, ահա՛ թե ինչ էր սովորեցնում Տեր Հիսուսը․«Եվ Ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։ Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է» (Ղուկաս 11:9-10):

Աստված Հայր է, Ով ուրախանում է, երբ Իր զավակներն օրհնվում են։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հիշի՛ր, որ Տեր Հիսուսը բարեխոսում է քեզ համար։ Նա փափագում է քո մեջ տեսնել Իր սիրող ու կարեկից բնույթը։ Եվ մեր երկնային Հոր սիրտը լցվում է ուրախությամբ, երբ մենք հաղորդակցվում ենք Իր Որդու հետ և խնդրում մեր շրջապատի մարդկանց ու մեր կարիքների համար։ Ահա այսպես ենք մենք դառնում Քրիստոսի աշակերտներ և Հայր Աստծո մշակության տնտեսներ։

Ահա՛ թե ինչու ես և դու չպիտի վախենանք մեր զգացողությունների և կարիքների մասին Տեր Աստծո հետ ազնիվ ու անկեղծ զրույցներից։ Ինչպես Տեր Հիսուսը Գեթսեմանի պարտեզում կիսվում էր Հոր հետ Իր տառապանքներով և դժվարություններով, այնպես էլ դու կարող ես պատմել Նրան քո կյանքի խնդիրների և Աստծո ծրագրի հարցում քո ունեցած հարցերի մասին։ Նա չի նեղվի և չի բարկանա քեզ վրա։ Սակայն նաև պիտի պատրաստ լինես, ինչպես Տեր Հիսուսը, ընդունելու Աստծո կամքն անգամ առանց մինչև վերջ այն հասկանալու, քանի որ քո հավատն ու հույսը ամբողջովին Տեր Աստծո վրա է, և դու անվերապահորեն վստահում ես Նրա բարությանը։ Եթե, իրոք, ասվածը ճշմարտություն է քո պարագայում, ապա կկարողանաս գոհությամբ ընդունել ամենը, որ Հայրը պատրաստել է քեզ համար։

Նա Իր իմաստությամբ երբե՛ք «այո» չի ասի մեր բոլոր խնդրանքներին։ Բայց քանի որ մենք ձգտում ենք ճանաչել Աստծուն Աստվածաշնչի միջոցով և մտերմանալ Նրա հետ՝ վարժեցնելով մեր անձերը աղոթքի փորձառության մեջ, ապա ժամանակի ընթացքում մեր երազանքներն ու մեր խնդրվածքները կդառնան Աստծու սրտին համահունչ և Նրա կամքի համաձայն։

Այն, ինչ Աստված է պատրաստել քեզ համար, քո կյանքի հնարավոր լավագույն ծրագիրն է։ Այսօր իսկապես կիսվի՛ր Նրա հետ քո զգացողություններով և քո ապրումներով, քո վախերով ու անհանգստություններով։ Նրա սիրտը ցնծում է, երբ տեսնում է, որ դու կամենում ես ընդունել Իր հայրական խորհուրդները և հաշվի առնել Նրա հայրական կարծիքը։

Աստված, որպես Հայր, ցնծում է Իր զավակների օրհնություններով։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: