September-3

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞ւ ես խռովված

Ինչո՞ւ ես խռովված

Մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։ 

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):

Սիրելի՛ բարեկամ, այսօր ես պետք է խոստովանեմ, որ Աստծուն հաճախ եմ տալիս այս հարցը՝ ինչո՞ւ, Տե՛ր։ Գուցե դու էլ ինձ նման ունենում ես Աստծուն ուղղված տարբեր «ինչու»-ներ։

  • Ինչո՞ւ սա տեղի ունեցավ:
  • Ինչո՞ւ այս հիվանդությունը:
  • Ինչո՞ւ այս տառապանքը:
  • Ինչո՞ւ այս փորձությունը։
  • Ինչո՞ւ այս ֆինանսական խնդիրը:

Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ իրավունք ունի նմանատիպ անկեղծ ու ազնիվ հարցեր տալ Աստծուն։

Երբ մենք անցնում ենք դժվարին ընթացքով, երբ մենք չարչարվում ենք, և մեր շուրջբոլորը այնպիսի իրավիճակներ են, որոնք միայն ցավ ու տառապանք են մեզ պատճառում, ապա կարող ենք մեր Տեր Աստծուց հարցնել այդ ամենի պատճառը:

Բայց հաճախ Աստված մեզ չի տալիս մեր բոլոր հարցերի պատասխանները, և հենց այդ ժամանակ է, որ մենք կանգնում ենք հուսահատության և խռովված վիճակի մեջ հայտնվելու վտանգի առջև։ 

Այս խոսքերը Դավիթ թագավորի խոսքերն են․ «Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43.5): 

Երբ մարդու հոգին ընկճված և խռովված է, նրա ներքին հուսահատությունը հանգեցնում է նաև արտաքին հետևանքների, ինչպիսիք են, օրինակ, տրտունջը, դժգոհությունները և բողոքները։ Բայց մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ խնդիրը չի վերանում, երբ տրտնջում ես, դժգոհում ու բողոքում։ Այս ամենը միայն վատթարացնում է մեր՝ առանց այդ էլ ծանր իրավիճակը:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա մի հատված Աստվածաշնչից, որը, հուսով եմ, կքաջալերի քեզ նույնքան, որքան ինձ է քաջալերում․ «Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։ Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա»։ Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա» (Ամբակում 2․1-3):

Աստծու պատասխանը մեր բոլոր հարցերին այն է, որ Նրա բոլոր խոստումները ճշմարիտ են և չեն կարող չկատարվել, եթե մենք պահենք դրանց պայմանները։ Եթե կա խոստում, ապա այն անպայման իրականանալու է։ Մենք մեր տրտունջներն ու բողոքները պետք է դադարեցնենք, եթե մեր կյանքը վստահել ենք Աստծուն։ Այն, ինչ պատահել է, արդեն անցյալում է։ Մենք ոչինչ չենք կարող անել այս առումով։ Սակայն երբ մեր կյանքի վերահսկողությունը հանձնում ենք Տեր Աստծուն, ապա պետք է վստահենք, որ Նա տիրում է մեր կյանքերի վրա։ Եվ սա լավագույն հիմքն է խռովված ու բողոքող վիճակից դեպի վստահ ու գոհացող վիճակին անցում կատարելու համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: