«Բարձրացրո՛ւ գլուխդ, ուղղի՛ր հայացքդ դեպի Ինձ և քայլի՛ր Իմ ուղղությամբ, առաջ գնա՛, վազի՛ր, պարի՛ր, երգի՛ր ու ցնծա՛… Ես քո կողքին ու քե՛զ հետ եմ»։
Սիրելի բարեկամ, այսօր՝ Ավագ ուրբաթի խորհրդավոր ու հիշատակման խորը իմաստ պարունակող այս օրվա մեջ, հրավիրում եմ քեզ ուշադիր լսելու, թե Տերն ինչ է ասում քեզ։ Թույլ տո՛ւր Նրան հպվելու քո սրտի ամենանվիրական ու ամենախորը հատվածներին։
«Զավա՛կս,
Ես քո Աստվածն եմ և քո Հայրը, Ով լսում է քեզ…
Ես ներկա եմ եղել, երբ դու առաջին անգամ շնչեցիր, երբ առաջին ճիչն արձակեցիր և երբ քո թոթովախոս շուրթերով արտասանեցիր քո առաջին բառը։ Եվ հիմա էլ քո ամեն մի խոսքը բարձրանում է Ինձ մոտ…։ Ես լսում եմ քո յուրաքանչյուր աղոթքը։
Ես եմ Տերը, Ով պահում է քեզ…
Ամեն օր, ամեն ժամ, ամեն ակնթարթ Ես քեզ հետ եմ։ Քայլում եմ քո կողքին։ Ես եմ քեզ ուժ տալիս անհնարինն անելու, լեռներ տեղաշարժելու և ամեն օրդ վստահության մեջ ապրելու համար։
Այդ ես եմ՝ Տերը, Ով քո կողքին է…
Երբեք չկարծե՛ս, թե մենակ ես, մերժված կամ որբ…։ Ես Նա եմ, Ով Է, և Ես քեզ ՀԵՏ ԵՄ։ Ես քո ԿՈՂՄԻՑ եմ։
Ես իմ ամենաթանկն եմ տվել, որպեսզի քեզ ունենամ Իմ կողքին։ Իմ Որդու չարչարանքներն ու խաչի մահը հենց այն գինն էր, որը վճարվեց քո փրկության ու մեր մտարմության համար։
Եվ հիմա բարձրացրո՛ւ գլուխդ, ուղղի՛ր հայացքդ դեպի Ինձ և քայլի՛ր Իմ ուղղությամբ, առաջ գնա՛, վազի՛ր, պարի՛ր, երգի՛ր ու ցնծա՛… Դու իմն ես։ Ես քո կողքին ու քե՛զ հետ եմ»։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ահա աստվածաշնչյան մի քանի հղումներ, որոնց հիմա վրա կառուցվել է այսօրվա ուղերձը՝ Ծննդոց 16․13, Ելից 3․14, Սաղմոս 121․5, Մատթևոս 1․23։
Եղի՛ր առատապես օրհնված։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը