August 31

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչն է սահմանափակում քեզ․․․

Ի՞նչն է սահմանափակում քեզ․․․

Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։ 

  • Տեր Աստծո հնարավորությունները անսահման ավելի մեծ են, քան քո հնարավորությունները․․․ 
  • Տեր Աստծո մտքերը նույնը չեն, ինչ քո մտքերը․․․
  • Տեր Աստված չունի այն վախերը, որոնք դու ունես․․․ 

Մարդկային տեսանկյունից՝ հնարավոր է, որ լինեն անհանգստանալու կամ վախենալու պատճառներ,սակայն Աստծո տեսանկյունից՝ դրանք անհիմն են։ Ինչո՞ւ։  

Դավիթ թագավորն իր սաղմոսներից մեկում ասում է․ «Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ Նա կամենում է, անում է» (Սաղմոս 115․3

Սիրելի բարեկամ, միայն պատկերացրու՝ մի՞թե սա հրաշալի չէ։ Մենք գիտենք, որ մեր Երկնային Հայրը Իր էությամբ բարի է, արդար ու սիրող, և Նրա կամքն է, որ մենք մտերմանանք Իր հետ՝ ամրանալով մեր հավատքի մեջ։ Նրա կամքով ամեն ինչ գործում է սահուն և փոխկապակցված՝ արդյունքում մեզ համար բարիք դառնալով։

Եվ Տեր Աստված անում է այն ամենն, ինչ կամենում է։

Մեր մտավոր ունակությունները, մեր հասկացողությունը՝ մեզ առնչվող ամեն ինչ սահմանափակ են։ Բայց Աստծո հետ չկան կարողությունների սահմաններ ու սահմանափակումներ։ 

Որքա՜ն զարմանալի է սա՝ խելացի մարդիկ գիտեն, թե որքա՛ն քիչ և սահմանափակ է իրենց գիտելիքը։ Իսկ Տեր Աստված ամենագետ է։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ուզում եմ քեզ քաջալերել հետևյալ աստվածաշնչյան Խոսքով․ «․․․ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում․․․» (Եփեսացիս 3․20

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, այո՛, Նա կարո՛ղ է անել անսահմանորեն ավելին, քան մենք կարող ենք խնդրել կամ նույնիսկ պատկերացնել․․․ Այսուհետ մի՛ անհանգստացիր որևէ սահմանափակման կամ քեզ անհնարին թվացող բաների համար։ Աստծո զորությունը գերազանց է և անսահման։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: