july 7

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ աշակերտ

Ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ աշակերտ

Աշակերտ լինելու սահմանումը հետևյալն է՝ լինել մեկն, ով ուսուցում է ընդունում իր ուսուցչից կամ վարպետից և հետևում նրան։ Իսկ դու ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ աշակերտ։ 

Աստվածաշունչը, որ ուսուցումների և իմաստության բացարձակ ճշմարիտ աղբյուրն է, ավելին է մեզ սովորեցնում՝ ասելով. «Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի» (‭‭Ղուկաս‬ ‭6.40‬): ‭

Աշակերտ լինելը միայն ուսուցումը լսելն ու այն կիրառելը չէ, այլ ընդունած գիտելիքն այնպիսի նվիրումով գործնականում դրսևորելը, որ արդյունքը լինի Ուսուցչի նմանությունը ձեռք բերելը։ 

Տեր Հիսուսը կատարելապես մարմնավորում էր այն ամենն, ինչի մասին սովորեցնում էր: Նա կրողն էր այնպիսի հատկանիշների, ինչպիսին են սերը, ներումը, կարեկցանքը, ազնվությունը և այլն։ Նրա այս հատկանիշների դրսևորումների հետ բավականին հաճախ ենք հանդիպում ավետարաններում։ 

Սիրելի բարեկամ, թո՛ւյլ տուր ինձ հարցնել քեզ՝ դու գնալով ավելի՞ ու ավելի ես նմանվում Տեր Հիսուսին, թե՞ ոչ։ Ես ուզում եմ հավատալ, որ դու սովորում ես ապրել Նրա մեջ, և այսօր քաջալերում եմ քեզ շարունակե՛լ դա անելը։ Իմ ներսում զգում եմ, որ դու սիրում ես Տիրոջը և փափագ ունես քո ներսում Նրան ավելի խորը ճանաչելու և ավելի լավ հասկանալու Նրա Խոսքը (և գուցե հենց այս պատճառով է, որ շարունակում ես հետևել «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի գրառումներին): 

Ներքին փոխակերպման այս ընթացքը, որի արդյունքում դու նմանվում ես Տեր Հիսուսին, գիտեմ, որ բոլորովին էլ հեշտ ընթացք չէ, բայց չափազանց անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Զարգացրու Տեր Հիսուսի բնավորությունը քո ներսում։ Մի՛ թուլացրու Նրա նման ապրելուն ուղղված ջանքերդ։ Մարդկանց հետ հարաբերություններում հավատարմությունը, կարգապահությունը, ջերմությունը, քաղցրությունը, ուղիղ լինելը, կարեկցանքը, սերն ու հոգատարությունը հենց Նրա՛ որակներն են։ Հենց այս ձգտման արդյունքում է, որ Նրա էությունն արտացոլվելու է այն ամենի մեջ, ինչ անում ես։ Եվ հենց այդ ժամանակ է, որ քեզ շրջապատող միջավայրը Տեր Հիսուսին կտեսնի քո մեջ և կընդունի Նրա փառքի հույսը։ (Տե՛ս Կողոսացիս 1.27 խոսքը):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: