2021-03-31

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ մի՛ տուր, որ պատկերացումներդ խաբեն քեզ

Թույլ մի՛ տուր, որ պատկերացումներդ խաբեն քեզ

Մեր ընկալումները հաճախ ձևավորվում են անցյալի փորձառությունների, կյանքի դժվարին իրավիճակների կամ ներկա հանգամանքների արդյունքում։ 

Հաճախ, իրականությունը ճիշտ ընկալելու խոչընդոտները հենց մեր ներսում են։ Տեր Հիսուսի մասին մեր պատկերացումը նույնպես կարող է սխալ ընկալման արդյունք լինել․․․ 

Եկե՛ք միասին Աստվածաշնչից կարդանք Հովհաննեսի ավետարանի 20․15 խոսքը. 

«Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես Նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել Նրան, որպեսզի վերցնեմ»։

Նկարագրված երկխոսությունը տեղի է ունեցել Տեր Հիսուսի հարությունից անմիջապես հետո։ Այդ կինը Մարիամն էր, ով փնտրում էր Տիրոջ մարմինը, մինչդեռ գտնվում էր Նրա անմիջական ներկայության մեջ։ Նրա համար Տերը մեռած էր, մինչդեռ իրականում կենդանի՛ էր։ 

Մարիամի համար անակնկալ էր Հիսուսի ողջ լինելը, ինչը ակնհայտ է, քանի որ նա Տիրոջը փնտրում էր մահացածների մեջ։ Այսպիսով, այն մարդը, ում նա տեսավ, կարող էր ընդամենը պարտիզպանը լինել։ Ո՞վ կարող էր այդ ժամին պարտեզում լինել, եթե ոչ պարտիզպանը։ 

Փորձենք հասկանալ իրավիճակը։ Մարիամի կյանքում անցյալը՝ Տեր Հիսուսի վերաբերյալ նրա տեսածը, ազդել էր Նրա մասին ունեցած իր պատկերացումների վրա։ 

Աստված ինքնիշխան է Իր բոլոր ճանապարհներում և գործերում։ Այսօր Նա իրեն մի կերպ է հայտնում, վաղը կարող է մեկ այլ կերպ հայտնել։ Երբեմն, մենք զարմանում ենք, որ Նա չի գործում այնպես, ինչպես մենք ենք ակնկալում կամ ցանկանում, որ գարծի։ Հարության տոնին նախորդող այս չորեքշաբթի օրը, ինչպես ամեն օր, Նա քո կողքին է՝ կենդանի ու իրական։

Թույլ մի տուր, որ քո փորձառության ազդակները խանգարեն քեզ Տեր Հիսուսի ներկայությունը իրապես զգալուն և վայելելուն։ Աստված ուզում է շփվել քեզ հետ։ Նա ուզում է, որ Իր Որդու միջոցով մտերմանաս Իր հետ, դառնաս Քրիստոսի հավատարիմ աշակերտն ու ապրես Նրա սկզբունքներին ու կամքին համահունչ։ Աստված փափագում է, որ հավիտենությունն Իր հետ անցկացնես։ Իսկ դրա համար, ամեն բանից առավել, պետք է, որ ես և դու սովորենք ապրել հավատքով, այլ ոչ թե մեր ֆիզիկական զգայարանների ընկալումներով։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: